>

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի առիթով պատմել եմ, հիմա էլ պատմեմ:




Քոչարյանի զոհերը

ՀՀ ոչ բարով խերով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտունի էր գնացել, կարծեմ քաղաքի տոնի կապակցությամբ:




Մինչ նա կժամաներ, դիպուկահարները հարմարավետ տեղավրովեցին Մարտունու քաղաքապետարանի և մշակույթի տան տանիքներում, գիշերը անվտանգության աշխատակիցների ներկայությամբ թխվել էր այն հացը, որով պետք է դիմավորեին նրան, իսկ ժամանումից կես ժամ առաջ ողջ տարածքը խլացվեց բջջային և ինտերնետ կապի համար:


Նրա ժամանումից հետո, երբ մոտենում էր գյուղմթերքով ծանրաբեռնված սեղաններին, որոնք նախատեսված էին հյուրասիրության համար, անվտանգության աշխատակիցները սեփական բաժակներն էին հանում ու կոնյակի փակ շիշը ինքները բացում լցնում բաժակը, որից կարելի է ասել Ռոբը չէր խմում:

Ճիշտն ասած այդպիսի արտակարգ անվտանգության ապահովում միայն ֆիլմերում էի տեսել… Իսկ Ռոբին մոտենալ և նրան բարևել , կամ նամակ փոխանցել ուներ 0 հնարավորություն…


Հանցագործը դեռ էն գլխից վախ ուներ…

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->