>

Այսօր՝ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալներ Վլադիմիր Ասատրյանի. Լևոն Կարապետյանի, Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Տեղում է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։




Քոչարյանի զոհերը

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Տեղում ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Վ. Ասատրյանը, իսկ այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոման Թովմասյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Աղբյուր 




Կարդացեք նաև


Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ինչպես գրում է Thinking Humanity-ն, ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է՝ արտադրված հատուկ բույսերի կողմից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:

BMC Cell Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:


Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները:

Сообщение Գագիկ Շամշյանը նոր՝ սարսափելի մանրամասներ է հայտնում այսօր Երևանում տեղի ունեցած դաժան սպանությունից. 20 տարեկան աղջիկ են սպանել՝ տանջելով (լուսանկարներ) появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->