>

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Հրազդանում. վիրավորների թվում երեխաներ կան

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Հրազդանում. վիրավորների թվում երեխաներ կան




Քոչարյանի զոհերը

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Հրազդանում. վիրավորների թվում երեխաներ կան




Կարդալ ավելին

Աղբյուր

 


Կարդացեք նաև՝

Որոշում է կայացվել բուհերում դասապրոցեսը վերսկսվելու ժամկետի մասին

от admin

-->