>

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ այսօր հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և քաղաքական խորհրդի անդամների հետ:




Քոչարյանի զոհերը

Ողջունելով հայաստանյան գործընկերների այցը Արցախ՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը.




«Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա:

Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա»:


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր կողմից ղեկավարվող կուսակցության նպատակներին ու խնդիրներին՝ այդ համատեքստում շեշտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:

«Դուք այն մարդկանցից եք, ովքեր իր անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն, ձեր անմիջական մասնակցությունն եք բերել կարգավորման վերաբերյալ ցայսօր ստորագրված փաստաթղթին:


Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին և ստանալով Արցախի բնակչության զգալի մասի վստահության քվեն՝ ներկայացված եք խորհրդարանում որպես քաղաքական երկրորդ ուժ, և, հաշվի առնելով ձեր անձնական փորձը և անցած ճանապարհը՝ դուք միայն ամրապնդելու եք ընդհանուր անվտանգային համակարգը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր:

Сообщение Նոր մանրամասներ Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի հանդիպումից․ Ինչ են քննարկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->