>

Այտուցը մեր մարմնի հյուսվածքներում ավելորդ հեղուկի կուտակում է: Այս կուտակումն առաջանում է մի քանի պատճառներով ՝ արյան բարձր ճնշում, նստակյաց կյանք, տաք եղանակ և երիկամների հետ կապված խնդիրներ:

Այտուցն, ինքնին վնասակար չէ, պարզապես անհարմարություն է առաջացնում։ Բայց եթե ​​նկատում եք, որ մի ոտքը կամ կրունկը ավելի շատ է այտոցվում, քան մյուսը, ապա շտապ պետք է դիմեք բժշկի։

Այտուցը և երեկոյան ժամերին ոտքերի ծանրությունը կարող եք վերացնել ՝ օգտագործելով պարզ մեթոդներ:




Քոչարյանի զոհերը

Մենք Ձեզ ենք ներկայացնում ամենաարդյունավետ և փորձված բաղադրատոմսերը: Կարող եք ընտրել Ձեզ համար լավագույնը:


Այս բաղադրատոմսերի օգտագործումը ոչ միայն օգնում Ձեզ ազատվել այտուցվածությունից և հոգնածությունից, այլև ոչնչացնում և վերացնում է ոտքերի տհաճ հոտը, բուժում է կրունկների ճաքերը և բարելավում է մաշկի կոշտ վիճակում:





Վաննաներ ոտքերի համար․

Անհրաժեշտ է․

2-3 թեյի գդալ թարմ կամ չոր անանուխի տերևներ,

4 բաժակ ջուր:


Պատրաստումը․

Լցրեք անանուխի տերևները եռացրած ջրի մեջ: Թողեք 15-20 րոպե, քամեք և լցրեք խոր ամանի մեջ: Թողեք ոտքերը լուծույթի մեջ 15-20 րոպե։

Անհրաժեշտ է․

50 գրամ մագնեզիումի սուլֆատ (գնեք դեղատնից)։



Մագնեզիումի սուլֆատը լուծեք տաք ջրի մեջ և դրեք ոտքերը դրա մեջ 20-25 րոպե: Այնուհետև չորացրեք և քսեք խոնավացնող միջոց:

Անհրաժեշտ է․

1 բաժակ թարմ կամ չոր մաղադանոսի տերևներ,

1 լիտր ջուր։

Պատրաստումը․

Լցրեք մաղադանոսի տերևները եռացրած ջրի մեջ: Թողեք 15 րոպե, քամեք և լցրեք խոր ամանի մեջ: Ձեր ոտքերը դրեք հեղուկի մեջ 20 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Տնային այս ամենաարդյունավետ միջոցները կվերացնեն այտուցը, ցավը, ոտքերի ծանրությունը, կազատեն տհաճ հոտերից և կբուժեն ճաքած կրունկները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->