>

Չէ բայց մարդ ինչքան պետք է քաղաքականապես տգետ լինի «Հարսնաքարում» մամլո ասուլիս տալու համար: Ռուբեն Հայրապետյանին պատկանող նույն Հարսնաքարում տարիներ առաջ սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու վերջինիս սպանության մեղավորները Սերժի թեթև ձեռքով այդպես էլ անպատիժ մնացին

Էս դեպքում հայտնի ԽՈՀԱՆՈՑԸ ավելի նախընտրելի էր…


Ինչ վերաբերվում է Ապրիլյանի մասին խոսելու նպատակով հրավիրված մամլո ասուլիսին, ապա պարզից էլ պարզ է, հայտնի մերժվածը` մինչ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովը իր եզրակացությունը կտա, շտապում է իր խեղաթյուրված իրականությունը հրամցնել որոշ միամիտների:







Քոչարյանի զոհերը

Այլապես չկա որևէ այլ տրամաբանական բացատրություն, թե ինչու երկրի գերագույն գլխավոր մերժվածը հենց հիմա որոշեց խոսել Ապրիլյանի մասին։ Ի վերջո նույն Ապրիլյանից արդեն 4 տարի անցել է, և տևական ժամանակ կար այդ մասին խոսելու։

Չնայած որ վերջինս արդեն սկսել է հայտնի փաստերի խեղաթյուրումը՝ իր իսկ նշած 800հա ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեցող հողերը գնահատելով 400 հա, բայց միևնույն է, կան արձանագրված հստակ փաստեր, որոնք անհնար է խեղաթյուրել:

Չի հաջողվի, Ապրիլյանը չեք մարսելու …
Չեք մարսելու Ապրիլյանի ժամանակ կորցրած ռազմավարական և մարտավրական նշանակություն ունեցող մեր կորցրած 800 հա-ը, չեք մարսելու 2 տասնյակից ավել կորցրած և մինչ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, չեք մարսելու իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոս տղեքի թափած արյունը, ինչպես նաև չեք մարսելու Ապրիլյանի մեր ամենամեծ թերացումը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ուշացած հրամանը։


Կարդալ ավելին


Աղբյուր

Сообщение Չէ բայց մարդ ինչքան պետք է քաղաքականապես տգետ լինի «Հարսնաքարում» մամլո ասուլիս տալու համար. Տարոն Չախոյան появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->