>

Այս գաղտնիքները ոչ բոլորը գիտեն։

Այսպիսով…

Թարթիչները ներկելու հին նյութ (տուշ): Երբեք դեն մի նետեք թարթիչները ներկելու հին նյութը և դրա ամանը (տարան)։ Այնտեղ դուք կարող եք հավաքել գերչակի յուղ և այն ամեն գիշեր քսել թարթիչներին։




Քոչարյանի զոհերը

Հակացելյուլիտային միջոց։





Բաղադրիչներ՝ 5 ճաշի գդալ ջուր, 2,5 ճաշի գդալ կոսմետիկական կավ, 1 ճաշի գդալ կնոճապղպեղի փոշի։

Պատրաստման ընթացքը և կիրառումը։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Քսում ենք խառնուրդը հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել։ Թողնում ենք մեկ ժամ։ Լվացում ենք տաք ջրով։

Փափուկ և գեղեցիկ կրունկներ: Խառնում ենք 4 բաժակ ջուրը, 2 բաժակ քացախը և 1 թեյի գդալ սոդան։ Դնում ենք ոտքերը այդ խառնուրդի մեջ մոտավորապես 30 րոպե։ Այնուհետև կրունկներին հարկավոր է կրեմ քսել և հագնել գուլպաներ։


Գեղեցիկ կրծքեր: Կրծքերի ձևը պահպանելու համար մաշկին քսեք վազելին։

Ֆիքսում ենք շրթներկը: Ծածկում ենք շրթունքները բարակ անձեռոցիկով և քսում  վրայից դեմքի փոշի։



Ծավալուն թարթիչներ: Քսեք թարթիչներին մանկական փոշի, իսկ հետո թարթիչները ներկելու նյութ (տուշ)։

Կատարյալ դիմահարդարում: Գդալի օգնությամբ արեք ձեր դիմահարդարումը։ Սկզբից մուգ ստվերները, իսկ հետո փակեք աչքը գդալով և քսեք բաց երանգները։

Չորացնում ենք եղունգների լաքը: Ջրով լի ամանի մեջ գցեք սառույցի խորանարդներ և պահեք այնտեղ ձեր ներկված եղունգները 2 րոպե։

Անում ենք քթի ուրվագիծ: Դրեք պատառաքաղը քթի մեջտեղում։ Պատառաքաղի ատամիկների մեջտեղի հատվածում բացացնում ենք, իսկ ծայրերը՝ մգացնում։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->