>

Վերսկսվել են «Երկուսով» սերիալի նկարահանումները. Արա Դեղտրիկյանը և Հայկ Հովհաննիսյանը այլևս չեն նկարահանվի (լուսանկարներ)

 

Արդեն քանի օր է, մեկնարկել են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները: Tert.am Life-ը ներկա է եղել սերիաներից մեկի նկարահանումներին, լուսանկարել է դերասաններին և զրուցել սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, ում փոխանցմամբ սերիալը եթերում կլինի օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում:




Քոչարյանի զոհերը

Սցենարիստի խոսքով` սերիալի նկարահանումները դադարեցված էին, բայց սցենարը գրվում էր, որովհետև գիտեին` նկարահանումները վաղ թե ուշ վերսկսվելու են: «Սցենարը պատրաստ էր, բայց պատրաստի նյութի վրա որոշակի փոփոխություններ արեցի, քանի որ դադարը նախատեսվածից ավելի երկար տևեց, նույն կետից շարունակել չէինք կարող: Քանի որ սցենարի վրա աշխատելու շատ ժամանակ կար, սցենարին էլ ոչ ոք չէր սպասում, մտածել եմ ամեն դետալի վրա, պլանավորել եմ ամեն ինչ, վստահ եմ` հեռուստադիտողին դուր կգա: Կտրուկ զարգացումներ սպասել պետք չէ, դադարը կապ չունի: Այն, ինչ տեղի էր ունենալու կերպարների հետ կշարունակի տեղի ունենալ»,-ասաց նա` խոստանալով, որ անսպասելի զարգացումներ սպասվում են:




 

Դերասանական կազմում ևս փոխոխություններ կան: Արա Դեղտրիկյանն ու Հայկ Հովհաննիսյանը չեն նկարահանվի: «Նրանց մարմնավորած կերպարները սիրվեցին իրենց մատուցմամբ, բայց այսպես է ստացվել: Արա Դեղտրիկյանը Հայաստանում չէ, իսկ Հայկի հետ կապված ոչինչ չգիտեմ, նրա հետ ես բանակցություններ չեմ տարել: Նրանց փոխարինում են Սևակ Սանթրոսյանը և Կարապետ Եղոյանը»,-ասաց նա` ընդգծելով, որ հուսահատվելու կամ տխրելու սովորություն չունի, առաջ է շարժվում:


Անին ասաց, որ Արայի և Հայկի փոխարեն այնպիսի դերասաններ են ընտրվել, ովքեր կկարողանան առաջ տանել կերպարային նույն գիծը: «Հայկի փոխարեն Ալենին մարմնավորող դերասան Կարապետ Եղոյանի հետ «Թղթե երազանք» նախագծի շրջանակում աշխատել էի, նրան ես առաջարկեցի այդ կերպարի համար: Կարապետը խաղալու է իր նման, ոչ թե Հայկի: Պետք չէ սպասել, որ նոր դերասանը պետք է խաղա, ինչպես նախկինը, քանի որ նոր դերասանը կերպարը մեկնաբանելու է իր ձևով: Ներքին այնպիսի զգացողություն ունեմ, կարծես նոր կերպարներ եմ ստեղծել»,-նշեց նա:

 


Կարդալ ավելին

Աղբյուր

Сообщение Վերսկսվել են «Երկուսով» սերիալի նկարահանումները. Արա Դեղտրիկյանը և Հայկ Հովհաննիսյանը այլևս չեն նկարահանվի (լուսանկարներ) появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->