>

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան փրկել է օվկիանոսում խեղդվող երկու աղջիկների։ Դեպքը տեղի է ունեցել Ալգարվեի լողափներից մեկում։ Նախագահը հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներից մեկին, երբ նկատեց, որ ափից ոչ հեռու կանոեն շրջվել է և երկու աղջիկ խեղդվում են։ Նա նետվեց նրանց օգնելու։ Պորտուգալիայի 71-ամյա առաջնորդը նրանց մոտ հասել է ջրագնացով (ջրային մոտոցիկլ) մի տղամարդու հետ միաժամանակ։ Նրանք երկուսով աղջիկներին օգնել են ափ հասնել։ Հետո նա պատմել է, որ աղջիկները կանոեով եկել էին մյուս լողափից։ Բայց նրանց նավակը շրջվել էր, և ջրի հոսանքը սկսել էր քշել նրանց։ Աղջիկները շատ ջուր են կուլ տվել և չեն կարողացել ո՛չ բարձրանալ կանոե, ո՛չ էլ լողալ դեպի ափը։ Մարսելու Ռեբելու դե Սոուզան բոլորին խնդրել է օվկիանոսում գտնվելիս  զգուշություն պահպանել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ աղջիկները չեն տուժել, միայն մի քիչ վախեցել են։ Պորտուգալիայի նախագահի պաշտոնը, ըստ էության, արարողակարգային է։ Նա գործադիր իշխանություն չունի, բայց ճգնաժամի պայմաններում կարող է ցրել խորհրդարանը։ Պետության ղեկավարին ընտրում են հինգ տարով, այդ պաշտոնը նա կարող է զբաղեցնել երկու ժամկետից ոչ ավելի։

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/society/item/12801-2020-08-17-15-08-03.html




Քոչարյանի զոհերը

Կարդացեք նաև




Բժիշկ Քրիստինա Գոնսալեսը հիշեցնում է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ չվարակվելու լավագույն տարբերակը իմունային համակարգի մասին հոգ տանելն է:

Դա անելու համար հարկավոր է հետևել սննդակարգին, չմոռանալ մարզվելու մասին և կարգավորել քնի ռեժիմը: Ինչպես նաև պատրաստել թեյ՝ այուրվեդական բաղադրատոմսով:

Բաղադրիչներ


1. Ջուր – 1 լ
2. Քրքում – 1/2 թ/գ
3. Թարմ կոճապղպեղ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Կիտրոն – 2 հատ
6. Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ

Պատրաստման եղանակը


1. Ջուրը եռացնել, կոճապղպեղը մաքրել:

2. Կիտրոնի հյութը քամել, կոճապղպեղը բարակ շերտատել, սխտորը մաքրել և մանրացնել:

3. Բոլոր բաղադրիչները խառնել թեյնիկի մեջ, ավելացնել ջուրը, թողնել 10 րոպե՝ թրմվի և խմել:

Сообщение Պորտուգալիայի նախագահը փրկել է օվկիանոսում խեղդվող աղջիկներին․ (տեսանյութ) появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->