>

Կրթության ոլորտի զարգացման անխոչընդոտ ընթացքը շարունակելու համար պարետատան ու նախարարության համալիր ջանքերի շնորհիվ մշակվել ու շարունակում են մշակվել ծրագրեր, որոնք թույլ կտան սեպտեմբերի կեսից սովորողներին ուսումնական հաստատություններում դասապրոցեսի մասնակցել:








Քոչարյանի զոհերը

Որոշումն իր մեջ մեծ ռիսկեր է պաունակում համավարակային իրավիճակի առումով, քանի որ այն կարող է համավարակի կտրուկ աճի պատճառ դառնալ: Ուստի նախարարությունն ու նախարարն ավելորդ չեն համարում լրացուցիչ ցուցումներ տալ:


Ա. Հարությունյանն իր էջում քիչ առաջ խիստ կարևոր հորդոր է տեղադրել, որի հասցեատերերը բոլոր սովորողներն են՝ աշակերտները և ուսանողները:

Նախարարը հորդորում է սեպտեմբերի սկզբից մինչ դասերի մեկնարկը պահել կարանտինային ռեժիմ՝ դասապրոցեսների մեկնարկից հետո համավարակի տարածման ռիսկերը ուսումնական հաստատություններում հնարավորինս նվազեցնելու համար:


Նախարարը սովորողներին հորդորում է դիմել մեկուսացման՝ կամավորության սկզբունքով: Նա հորդորը հիմնավորում է այն փաստով, որ այդկերպ կկտրվի համավարակի տարածման հավանական շղթան: Հակառակ դեպքում դարձյալ տուժելու է կանոնավոր դասապրոցես անցկացնելու ցանկալի գործընթացը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->