>

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը նոր մանրամասներ է հայտնել դասերի կազմակերպման մասին: «Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն իր սոցցանցային հարթակում որոշակի կանոնների տեսքով տեղեկություն է հանրայնացրել, որը ռադիոկայանին փոխանցել է նախարար Ա. Հարությունյանը:




Քոչարյանի զոհերը

Ն. Ղալեչյանի հանրայնացրած տեղեկության մեջ ասվում է, որ բոլոր սովորողները՝ աշակերտ, ուսանող, դասապրոցեսին ներկա են լինելու միայն դիմակներով: Հակահամավարակային ախտահանիչ միջոցները տրամադրվելու է ուսումնական հաստատության՝ դպրոցի կողմից:




Նախարարը փոխանցել է, որ նախկին հնգօրյա գրաֆիկը փոխարինվելու է վեցօրյա գրաֆիկով, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել: Սովորողները նախկինից ավելի քիչ ժամանակ կանցկացնեն ուսումնական հաստատություններում:


Ըստ ամենայնի, չեն գործի բուֆետները: Դասապրոցեսը կկազմակերպվի քսան աշակերտի մասնակցությամբ: Երգի դասին չեն երգի, կանցնեն միայն տեսական դասընթաց: Ֆիզկուլտուրայի դասին էլ չեն վազի կամ թռչկոտի: Նպատակը համավարակային տարածումը կանխելն է:


Այս կետերը վերաբերում են պետական ու մասնավոր ուսումնական հաստատություններին: Առավել մանրամասն տեղեկություններ առաջիկայում էլի կհրապարակվեն:

Сообщение «Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա.» նոր մանրամասներ առաջիկա դասերի մասին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->