>

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակվեց պարետի նոր որոշումը` արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Վերաբացվել են՝ . Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից . Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց . Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումներն արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով . Գրադարանները . Թանգարանները . Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։ Սահմանվել են կանոններ՝ . Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի . Գրադարանների և թանգարանների . Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների . Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։ Այսուհետ դիմակ կարող են չկրել՝ . Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ . Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։ Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝ . Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը . Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։




Քոչարյանի զոհերը

Կարդալ ավելին




Աղբյուր



Сообщение Երկար էինք սպասել այս որոշմանը․ Սահմանփակումները մեղմացվում են. պարետի կարևոր որոշումները появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->