Չեմպիոնների լիգայում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը։ Առաջին խաղում Ռեդ Բուլ Լեյպցիգը մրցելու է Պարի Սեն-Ժերմենի հետ։
Մրցաշարի մեկնարկից առաջ քչերն էին պատկերացնում, որ Ֆրանսիայի չեմպիոնները կկարողանան հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Լեյպցիգին այս փուլում չէին էլ սպասում։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մրցելու է իր նախկին ֆուտբոլիստ Յուլիան Նագելսմանի հետ։ 2013 թվականից հետո առաջին անգամ ՉԼ-ի փլեյ-օֆֆում տեսնելու ենք գերմանացի մարզիչների դիմակայություն։ Անշուշտ, ՌԲ Լեյպցիգ – ՊՍԺ հանդիպումն անհետաքրքիր է այն երկրպագուների համար, ովքեր սովոր են այս փուլերում տեսնել Բարսելոնաներին, Ռեալ Մադրիդներին և Յուվենտուսներին։ Հակառակվելով սրան՝ պնդում ենք, որ այսօր մարզչական հիանալի դիմակայություն է սպասվում։

Վերհիշենք թիմերի անցած ճանապարհը։
Պարի Սեն-Ժերմեն
Խմբային փուլում Տուխելի թիմը 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց, ⅛ եզրափակիչում երկու խաղերի արդյունքով պայքարից դուրս թողեց Դորտմունդի Բորուսիային, իսկ ¼ եզրափակիչում՝ Ատալանտային։
ՌԲ Լեյպցիգ
Յուլիան Նագելսմանի սաները խմբային փուլում նույնպես զբաղեցրին առաջին տեղը, իսկ փլեյ-օֆֆում դուրս թողեցին Տոտենհեմին և Մադրիդի Ատլետիկոյին։
Կադրային խնդիրներ
Գերմանական ակումբը խաղին մոտենում է գրեթե օպտիմալ կազմով։ Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցի ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն։ Թիմի լավագույն ռմբարկու Տիմո Վերները արդեն միացել է Չելսիին։ Նագելսմանը Ատլետիկոյի հետ խաղում ցույց տվեց, որ վերջինիս բացակայությունն այլևս խնդիր չէ Լեյպցիգի համար։
Պարի Սեն-Ժերմենի կազմում հանդիպումը բաց կթողնի վնասվածք ստացած Մարկո Վերատին։ Անխել Դի Մարիայի որակազրման ժամկետն ավարտվել է, արգենտինացին վերադարձել է շարք։
Հավանական մեկնարկային կազմեր
ՌԲ Լեյպցիգ (4-2-3-1)