>

Ի տարբերություն Կրեմլի մամուլի ծառայության, Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե Պուտինի հետ հեռախոսազրույցում Ալիեւը դժգոհել է, որ հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը մոտ 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել Հայաստան:

Ըստ հաղորդագրության, բեռը մատակարարվել է Ղազախստանի, Թուրքմենիայի եւ Իրանի տարածքով: Նա Պուտինին հայտնել է, թե այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի հանրության մոտ:




Քոչարյանի զոհերը

Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա, նշվում է միայն լարվածությունն ավելացնելու միտված որեւէ գործողություն բացառելու կարեւորությունը:




Արդյոք Ալիեւը զանգահարել է ՌԴ նախագահին Հայաստան ռազմական բեռների մատակարարման համար դժգոհություն կամ մտահոգություն հայտնելու նպատակով: Հնարավոր է, բայց պետք է ենթադրել, որ Բաքուն մինչ այդ փորձել է մտահոգությունը հայտնել այլ խողովակով, բայց չի ստացել բավարարող արձագանք, եւ Ալիեւն ի վերջո որոշել է կապվել Պուտինի հետ: Դրա մասին է թերեւս վկայում եւ այն, որ անցնող օրերին Բաքվի պրոպագանդան զարմանալի հոգատարություն էր ցուցաբերում ԵՏՄ ապագայի նկատմամբ, թերեւս փորձելով նախապատրաստել Պուտինի հետ զրույցի հողը:

Պետք չէ բացառել եւ այն, որ ռուսական ռազմական մատակարարումների հանգամանքը եղել է Ալիեւի արդարացումը, ի պատասխան գուցե ռուսական դժգոհության, որ Բաքուն ստացել է թուրք-ադրբեջանական զորավարժության եւ ընդհանրապես Ադրբեջանի հանդեպ վերահսկողության հարցում Անկարայի հուլիս-օգոստոսյան «վճռական» աշխուժության ֆոնին:

Ընդ որում, ադրբեջանական հաղորդագրության մեջ նշվող հանգամանքը, որ զենքը Հայաստան է եկել Ղազախստանի, Թուրքմենիայի եւ Իրանի տարածքով, բավական ուշագրավ է եւ հաստատապես ոչ պատահական: Բաքուն այդպիսով ընդգծում է, որ խնդիրը զուտ սպառազինության ծավալը չէ, այլ նաեւ երթուղին: Դա հիմք կարող է լինել կարծելու, որ Ադրբեջանի ուղղությամբ թուրքական աշխուժությունն ամենեւին ոգեւորությամբ չի ընկալվում ոչ միայն Ռուսաստանում, այլ անգամ թյուրքալեզու Ղազախստանում, Թուրքմենիայում, ինչպես նաեւ Իրանում, այլ կերպ ասած՝ Կասպիցի ավազանի առանցքային երկրներում:


Իսկ այն, որ Անկարան Ադրբեջանում է թերեւս ավելի շատ դեպի արեւելք, քան այնտեղից դեպի արեւմուտք կամ հյուսիս նայելու համար, վկայում է Բաքու այցից առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարի հանդիպումը: Բաքու այցելելուց առաջ Անկարայում նա ընդունել է մարշալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումին՝ Աֆղանստանի կառավարության բարձրագույն խորհրդի եւ ազգային անվտանգության խորհրդի անդամին:

Ըստ ամենայնի, Պուտինի հետ զրույցի հաղորդագրության համատեքստում հիշատակելով Հայաստան 400 տոննա ռազմական բեռի այդ երթուղին, Ալիեւը արդարանում կամ հակադարձում է նաեւ այդ երկրներից ստացվող դժգոհությանը:


Կասպիցի ավազանում ամենեւին ուրախ չեն Թուրքիային: Կընդունվի՞ հայկական սպառազինության մասին Ալիեւի արդարացումը, որը թերեւս փորձում է Թուրքիային անձնատուր լինելու հանգամանքը պայմանավորել անվտանգության անհրաժեշտությամբ: Թե՞ ոչ ոք չի հավատա նրա երկդիմի խաղին: Բայց ի՞նչը կլինի դրա հետեւանքը:

Կարդալ ավելին

Աղբյուր

Сообщение Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը ռազմական բեռ է մատակարարել Հայաստանին появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->