>

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան Նիկոլ Փաշինյանն այսօր տառացիորեն հայտարարել է հետևյալը. «Ինչո՞ւ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Այսօր այդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց՝ ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել, և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում: ՀՀ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը»: Գիտե՛ք, որևէ մեկը չի էլ կասկածում, որ մեր երկրում բոլոր հարցերը որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Բայց խնդիրը նրա որոշումը չէ՝ նախարարներին և մարզպետներին պարգևավճար տալու մասին: Կարևորն այստեղ այն է, որ մեր ժողովուրդը պետք է դրա համար ուրախանա: Թո՛ղ ուրախանա… Բայց մի փոքրիկ բայց… Ես էլ ուզում եմ, որ մեր ծնողներն ստանան արժանապատիվ կենսաթոշակ, զինծառայողները, բժիշկներն ու ուսուցիչները՝ բարձր աշխատավարձ, բանվորներն ու գյուղում աշխատող հազարավոր հայրենակիցներն էլ կարողանան պարգևավճար ստանալ: Ուզում եմ, որ հաշմանդամները որևէ սոցիալական խնդիր չունենան, մանկատներն ու ծերանոցներն ապահովված լինեն բոլոր պայմաններով, և այլն, և այլն… Թե չէ ստացվում է, որ Հայաստանն այնպիսի բացառիկ երկիր է, որտեղ, ինչպես վարչապետն է ասում, «Ծառան» պետք է ավելի շատ վաստակի և ամեն ամիս պարգևատրվի, իսկ «Գործատուն» շարունակի չարքաշ կյանքը, բայց ուրախանա «Ծառայի» հաջողություններով… Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան»:

Աղբյուրը https://maxinfo.am/?p=12660&l=am




Քոչարյանի զոհերը

Կարդացեք նաև




Ծխելը տհաճ սովորություն է, որից քչերին է հաջողվել հեշտությամբ ազատվել: Գոյություն ունի մի լավ միջոց, որը կօգնի ձեզ այս հարցում: takprosto.cc-ն առաջարկում է փորձել հատուկ շնչառական մի վարժություն, որը կօգնի ձեզ ճիշտ մարզել շնչառական օրգանները և կմաքրի ծխախոտի վատ հետևանքները:

Վարժություն առաջին- Երբ ծխելու խիստ զգացողություն ունենաք, դուրս եկեք մաքուր օդի: Ուղիղ կանգնեք, թուլացեք, խորը շունչ քաշեք և 2-5 վայրկյանով պահեք շնչառությունը: Այնուհետև դանդաղ արտաշնչեք: Արտաշնչելու վերջում պահեք շնչառությունը ևս 2-5 վայրկյանով: Կրկնեք վարժությունը 10 անգամ: Ուղեղը թթվածին կստանա, և թեթևակի գլխապտույտ կզգաք: Որոշ ժամանակով կկորցնեք ծխելու ցանկությունը:


Վարժություն երկրորդ- Քթով դանդաղ ներշնչեք և փոքր-ինչ ու արագ արտաշնչեք բերանով: Այս վարժությունն անելիս աստիճանաբար տեմպն արագացրեք: Մի վարժության ընթացքում 30 անգամ ներշնչեք և արտաշնչեք: Յուրաքանչյուր անգամից հետո մեկ րոպե հանգստացեք: Լավ արդյունքի հասնելու համար պետք է 5-6 անգամ կատարել նույն վարժությունը:


Վարժություն երրորդ- Ուղիղ նստեք կամ կանգնեք, թուլացեք: Ներշնչելիս սկզբում լցրեք թոքերի ներքևի հատվածը, որովայնն այս ընթացքում դուրս ցցեք: Այնուհետև կրծքավանդակը՝ նեքևից վերև: Ամբողջ իրանով, ասես՝ ալիք անցնի: Եվ, որպեսզի այս ամենը բնական լինի, ողնաշարը պետք է ուղիղ պահել: Օդը դուրս բերելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը: Սկզբում մի փոքր ներս քաշեք որովայնը, այնուհետև՝ կրծքավանդակը: Փորձեք կատարել սա մի քանի անգամ: 4 հաշվին դանդաղ ներշնչեք քթով, ևս 4 հաշվին դանդաղ արտաշնչեք, ևս մեկ անգամ կատարեք այս ամենը: Այս վարժության ժամանակ թոքերը ստանում են բավական քանակությամբ թթվածին:

Կատարեք այս վարժություններն ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա: Այսպիսով ոչ միայն կխուսափեք վատ սովորությունից, այլև կմարզեք շնչառական օրգանները և կմաքրեք թոքերը:

Сообщение «Լո՞ւրջ ես ասում, Նիկո՛լ ջան». Նորայր Նորիկյան появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->