>

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների կանոնների մասին այսօր «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հավելելով՝ նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։

Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտուրայի ժամին չեն վազի կամ չեն թռչկոտի, որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են մասնավոր և պետական դպրոցների համար։ Նախարարն այսօր կոչով է դիմել աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. — «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք, ինչը մեծ հավանականությամբ մեզ թույլ կտա որևէ սահմանափակման գոնե այս կիսամյակում չգնալ»:

Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների խնդիր առաջանա, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, այնքան, որքան եղանակը թույլ կտա:




Քոչարյանի զոհերը

Նախարարից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու: «Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», — մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:





 

Աղբյուրը https://mamul.am/am/news/186798


Կարդացեք նաև

Ծխելը տհաճ սովորություն է, որից քչերին է հաջողվել հեշտությամբ ազատվել: Գոյություն ունի մի լավ միջոց, որը կօգնի ձեզ այս հարցում: takprosto.cc-ն առաջարկում է փորձել հատուկ շնչառական մի վարժություն, որը կօգնի ձեզ ճիշտ մարզել շնչառական օրգանները և կմաքրի ծխախոտի վատ հետևանքները:

Վարժություն առաջին- Երբ ծխելու խիստ զգացողություն ունենաք, դուրս եկեք մաքուր օդի: Ուղիղ կանգնեք, թուլացեք, խորը շունչ քաշեք և 2-5 վայրկյանով պահեք շնչառությունը: Այնուհետև դանդաղ արտաշնչեք: Արտաշնչելու վերջում պահեք շնչառությունը ևս 2-5 վայրկյանով: Կրկնեք վարժությունը 10 անգամ: Ուղեղը թթվածին կստանա, և թեթևակի գլխապտույտ կզգաք: Որոշ ժամանակով կկորցնեք ծխելու ցանկությունը:



Վարժություն երկրորդ- Քթով դանդաղ ներշնչեք և փոքր-ինչ ու արագ արտաշնչեք բերանով: Այս վարժությունն անելիս աստիճանաբար տեմպն արագացրեք: Մի վարժության ընթացքում 30 անգամ ներշնչեք և արտաշնչեք: Յուրաքանչյուր անգամից հետո մեկ րոպե հանգստացեք: Լավ արդյունքի հասնելու համար պետք է 5-6 անգամ կատարել նույն վարժությունը:

Վարժություն երրորդ- Ուղիղ նստեք կամ կանգնեք, թուլացեք: Ներշնչելիս սկզբում լցրեք թոքերի ներքևի հատվածը, որովայնն այս ընթացքում դուրս ցցեք: Այնուհետև կրծքավանդակը՝ նեքևից վերև: Ամբողջ իրանով, ասես՝ ալիք անցնի: Եվ, որպեսզի այս ամենը բնական լինի, ողնաշարը պետք է ուղիղ պահել: Օդը դուրս բերելիս տեղի է ունենում հակառակ գործընթացը: Սկզբում մի փոքր ներս քաշեք որովայնը, այնուհետև՝ կրծքավանդակը: Փորձեք կատարել սա մի քանի անգամ: 4 հաշվին դանդաղ ներշնչեք քթով, ևս 4 հաշվին դանդաղ արտաշնչեք, ևս մեկ անգամ կատարեք այս ամենը: Այս վարժության ժամանակ թոքերը ստանում են բավական քանակությամբ թթվածին:

Կատարեք այս վարժություններն ամեն անգամ, երբ ծխելու ցանկություն կառաջանա: Այսպիսով ոչ միայն կխուսափեք վատ սովորությունից, այլև կմարզեք շնչառական օրգանները և կմաքրեք թոքերը:

Сообщение Դասերը կլինեն վեցօրյա, դիմակները՝ պարտադիր. ինչպես է իրականացվելու դասապրոցեսը появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->