>

Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու օգտակարության մասին շատերն են լսել, սակայն միևնույն ժամանակ շատ քչերին է հայտնի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում ամեն օր դատարկ ստամոքսին ջուր խմելու դեպքում։ Գերմանացի գիտնականները նշել են այս սովորության ամենաօգտակար հատկություններն ու ներկայացրել յոթ պատճառ օրը մի բաժակ ջրով սկսելու համար։

Ջուրը մաքրում է օրգանիզմը

Գիշերվա ընթացքում մարդու մարմինը հանգստանում է ու ազատվում է կուտակված վնասակար տոքսիններից, իսկ առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելն օգնում է դուրս բերել այդ տոքսիններն օրգանիզմից։ Բացի այդ, մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելը նպաստում է մկանային բջիջների ու արյան նոր բջիջների արտադրությանը։




Քոչարյանի զոհերը

Խթանում է նյութափոխանակությունը




Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու դեպքում նյութափոխանակության ինտենսիվությունը մեծանում է 24%-ով, իսկ ինտենսիվ նյութափոխանակությունը, իր հերթին, բարելավում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է նիհարել ցանկացողների համար։ Այս դեպքում ցանկալի արդյունքին հասնելու համար խորհուրդ է տրվում խմել գոլ ջուր։

Օգնում է հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցից ու մարսողության խանգարումներից

Մարսողության խանգարումը հաճախ պայմանավորված է լինում ստամոքսում բարձր թթվայնությամբ, իսկ երբ ստամոքսաթթուն հայտնվում է կերակրափողում բերանում տհաճ համ է ի հայտ գալիս և առաջանում է ստամոքսի այրոցի։ Նման դեպքերում տհաճ զգացողություններից ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, սակայն առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը կօգնի խուսափել այս խնդրից։ Բանն այն է, որ առավոտյան արթնանալուն պես ջուր խմելն օգնում է նվազեցնել ստամոքսի թթվայնությունը, ինչն էլ կանխում է այրոցի առաջացումը։ Բացի այդ, այս կերպ ստամոքսը նախապատրաստվում է նախաճաշին։

Բարելավում է մաշկի վիճակն ու դրան առողջ փայլ է հաղորդում


Օրգանիզմում հեղուկի պակասը հանգեցնում է վաղաժամ կնճիռների առաջացման ու մաշկի ծակոտիների լայնացման, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան դատարկ ստամոքսին կես լիտր ջուր խմելը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում նաև մաշկի վրա։

Առողջացնում է վարսերն ու դրանց առողջ փայլ է հաղորդում

Ջրի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մազերի համար։ Բանն այն է, որ ջուրը խոնավացնում է մազերն ու կազմում է դրանց ընդհանուր ծավալի մեկ քառորդ մասը, ուստի բավարար քանակությամբ ջուր չօգտագործելու դեպքում մազերը դառնում են ավելի բարակ ու փխրուն։ Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է, սակայն դատարկ ստամոքսին ջուր խմելը շատ ավելի հզոր ազդեցություն է ունենում մազերի վրա՝ նպաստելով դրանց վիճակի բարելավմանը։


Նվազեցնում է ցիստիտի զարգացման ու երիկամներում քարերի առաջացման հավանականությունը

Առավոտյան արթնանալուն պես ջուր խմելն օգնում է նաև նվազեցնել երիկամներում քարերի առաջացման ու միզապարկի բորբոքման հավանականությունը։ Հեղուկը նվազեցնում է ստամոքսաթթվի թանձրությունն ու դուրս է բերում թունավոր նյութերն օրգանիզմից, իսկ այդ տարրերը հաճախ են դառնում երիկամներում քարերի առաջացման ու ցիստիտի զարգացման պատճառ։

Ամրապնդում է իմունային համակարգը

Դատարկ ստամոքսին ջուր խմելը շատ օգտակար է ավշային համակարգի ճիշտ աշխատանքի համար, իսկ այս համակարգի ճիշտ աշխատանքը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ու օգնում է պայքարել տարատեսակ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների դեմ։

Նյութի աղբյուրը՝ Focus.de

Сообщение 7 պատճառ ամեն օր առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու համար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->