>

Երկու տարի առաջ ավտովթարի հետևանքով մահացած չորս զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, այդ թվում նաև զորամասի բարձրաստիճան սպաների։
Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 7-ին. N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ձորը գլորվել, ինչի հետևանքով չորս ժամկետային զինծառայող է մահացել, 22 զինծառայող ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։




Քոչարյանի զոհերը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով ներգրավված է հինգ մեղադրյալ։ Նրանցից մեկը տվյալ զորամասի հսկիչ-տեխնիկական կետի պետն է, ով պարտավոր է մեքենաները հավաքակայանից նախապատրաստական ուղերթ դուրս բերելուց առաջ ստուգել դրանց սարքինության վիճակը։ Վերջինս հանդիսացել է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու անձ և խախտել է տրանսպորտային մեքենաներ շահագործելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի կանոնները, ինչն անմիջական կապի մեջ է եղել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի առաջացման հետ։ Փաստացի հաստատվել է այն վարկածը, որ զինվորներին տեղափոխած Կամազն ունեցել է տեխնիկական անսարքություն։




ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի ավտոծառայության պետին, զորամասի տեխնիկական մասի պետին։ Ընդ որում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը մահացած զինվորներից մեկն է։


Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս վարել է ավտոմեքենան առանց հաշվի առնելու երթևեկության ինտենսիվությունն ու ավտոմեքենայի առանձնահատկությունները, խախտել է տրանսպորտային միջոց վարելու կանոնները, թույլ տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ, իրականացնելով վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում։

ՀՀ ՔԿ ԶԳՔԳՎ-ն գործով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկել դատարան։ Գործը մուտք է եղել դատարան, այն կքննի Սյունիքի իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։


Сообщение Չորս զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->