>

Երկու տարի առաջ ավտովթարի հետևանքով մահացած չորս զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, այդ թվում նաև զորամասի բարձրաստիճան սպաների։ Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 7-ին. N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ձորը գլորվել, ինչի հետևանքով չորս ժամկետային զինծառայող է մահացել, 22 զինծառայող ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով ներգրավված է հինգ մեղադրյալ։ Նրանցից մեկը տվյալ զորամասի հսկիչ-տեխնիկական կետի պետն է, ով պարտավոր է մեքենաները հավաքակայանից նախապատրաստական ուղերթ դուրս բերելուց առաջ ստուգել դրանց սարքինության վիճակը։ Վերջինս հանդիսացել է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու անձ և խախտել է տրանսպորտային մեքենաներ շահագործելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի կանոնները, ինչն անմիջական կապի մեջ է եղել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի առաջացման հետ։

Փաստացի հաստատվել է այն վարկածը, որ զինվորներին տեղափոխած Կամազն ունեցել է տեխնիկական անսարքություն։ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի ավտոծառայության պետին, զորամասի տեխնիկական մասի պետին։ Ընդ որում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը մահացած զինվորներից մեկն է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս վարել է ավտոմեքենան առանց հաշվի առնելու երթևեկության ինտենսիվությունն ու ավտոմեքենայի առանձնահատկությունները, խախտել է տրանսպորտային միջոց վարելու կանոնները, թույլ տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ, իրականացնելով վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում։ ՀՀ ՔԿ ԶԳՔԳՎ-ն գործով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկել դատարան։ Գործը մուտք է եղել դատարան, այն կքննի Սյունիքի իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Աղբյուր 

Կարդացեք նաև




Քոչարյանի զոհերը

Սերը երբեմն շատ հեշտությամբ է մտնում մեր կյանք, բայց պետք է ջանք գործադրել այն պահպանելու և ժամանակի ընթացքում ուժեղացնելու համար:


Cluber-ի ներկայացրած գործողությունների այս ցանկը նրանց համար է, ովքեր սիրահարված են և արդեն հարաբերությունների մեջ են: Այնպես որ, եթե սիրում եք, ապա կարևոր է…




1. Ասել նրան այդ մասին:

2. Եվ ոչ միայն ասել, այլ նաև ցույց տալ:

3. Նրա դեմքին նայեք:

4. Խոստովանեք, որ նա իդեալական չէ:

5. Ընդունեք, որ Դուք իդեալական չեք և մի փորձեք ձևացնել, թե կատարելություն եք:

6. Ներողություն խնդրեք, երբ սխալ եք գործում:


7. Բայց ոչ միայն ներողութուն խնդրեք, այլ նաև շտկեք սխալը:

8. Ազնիվ եղեք. խաղեր մի խաղացեք, մի ստեք, մանիպուլյացիայի մի ենթարկեք:

9. Հավատարիմ եղեք. մի ստեք, մի դավաճանեք:

10. Զուգընկերողջ հետ ժամանակ անցկացնելիս ամբողջ ուշադրությունը նվիրեք նրան:

11. Լսեք, երբ նա ինչ-որ բան է ասում:

12. Հարգանք ցուցաբերեք նրա նկատմամբ:

13. Հոգ տարեք Ձեր մասին:


14. Ունեցեք Ձեր սեփական հետաքրքրությունները:

15. Ունեցեք ընկերներ, որպեսզի Ձեր աջակցությունը չսահմանափակվի միայն մեկով:

16. Զրուցեք նրա հետ:

17. Վստահեք նրան:

18. Մի վախեցեք նրա կողքին խոցելի լինել:

19. Շնորհակալություն հայտնեք նրան:

20. Զրուցեք առաջացած խնդիրների մասին:

21. Ծիծաղեք նրա հետ:

22. Խրախուսեք նրա հետաքրքրությունները և երազանքները:

 

Сообщение Չորս զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու (լուսանկար) появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->