>

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .«Հարգելի վարչապետ, չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խեղդող այն գարշահոտությունը, որ արձակել եւ ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել մեր ժողովրդի միահամուռ ջանքերով պատմութան աղբանոց նետված քաղաքական դ իակները։

Դրանց հետ վարվելու` քո նեյնիմ գործելաոճը անհասկանալի է և, հիմա արդեն վստահ կարելի է ասել, կտրականապես չի ընդունվում քեզ հավատացողների, քեզ վստահողների ու քեզ մինչև վերջ թև ու թիկունք լինելու պատրաստ համախոհներիդ կողմից։

Քանի գնում, այնքան ավելի է ամրապնդվում այն կասկածը, որ քեզ տիրել է անսխալականության զգացումը ու քեզ բոլորովին չի հետաքրքրում ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, այն կարծիքը, ըստ որի` գլուխ բարձրացրած, ռևանշի ձգտող տականքի դեմ պիտի գործել ավելի կոշտ եւ կտրուկ ձևերով։

Քեզ հատուկ ժողովրդավարական մեթոդներով դու իրավունք ունես գործելու, եթե դրանից կախված լինի միայն քո և քո ընտանիքի ճագատագիրը, սակայն այդ իրավունքդ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը և քո պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։ Սխալներ ու բացթողումներ չի ունենում միայն որ մի բան չանողը, բայց այդ սխալներն ու բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը գիտակցում ու ուղղելու եւ վերացնելու միջոցներ է ձեռք առնում։




Քոչարյանի զոհերը

Ժողովուրդը գիտակցում ու հասկանում է, որ դա 1 օրվա ու 1 մարդու գործ չէ, բայց ժողովուրդը լավ գիտի, որ կա մի մարդ, ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմը ու այդ մարդը դու ես։ Եվ հետևաբար` դանդաղողը դու ես և մեր պահանջը քեզնից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որդեգրել, ընդունելի է միայն ժողովրդավարական ավանդույթներ ու իսկական ժողովրդավարություն ունեցող երկրում, իսկ դրան հասնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու։


Բայց չունենք մի շատ կարևոր բան` ժամանակ։ Իսկ այդ բացը հնարավոր է լրացնել միայն մեկ ճանապարհով` թեև ուշացած, բայց գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի ու նախկինների` հնարավորինս արագ չեզոքացում։ Հեղափոխությունը վերջապես պիտի ցույց տա իր բռունցքի ու ժը, հեղափոխությունը պիտի կարողանա պահպանել եւ պաշտպանել իր ձեռքբերումը։ Հուսով եմ քեզ հայտնի է Սալվադոր Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու ծնվել ես նրա զո հվելուց գրեթե 2 տարի հետո։ Նա էլ էր ցանկանում քո ճանապարհով իր երկիրը վերափոխել ու կառուցել։




Վստահ եմ, չես նեղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։ Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, որպես ավագ ընկեր, որպես գործընկեր և որպես մարդ, որի զավակները քեզնից տարիքով են։ Եվ վերջապես` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին և մեր ժողովրդին»։

Աղբյուր 

Կարդացեք նաև

Սերը երբեմն շատ հեշտությամբ է մտնում մեր կյանք, բայց պետք է ջանք գործադրել այն պահպանելու և ժամանակի ընթացքում ուժեղացնելու համար:

Cluber-ի ներկայացրած գործողությունների այս ցանկը նրանց համար է, ովքեր սիրահարված են և արդեն հարաբերությունների մեջ են: Այնպես որ, եթե սիրում եք, ապա կարևոր է…

1. Ասել նրան այդ մասին:

2. Եվ ոչ միայն ասել, այլ նաև ցույց տալ:


3. Նրա դեմքին նայեք:

4. Խոստովանեք, որ նա իդեալական չէ:

5. Ընդունեք, որ Դուք իդեալական չեք և մի փորձեք ձևացնել, թե կատարելություն եք:

6. Ներողություն խնդրեք, երբ սխալ եք գործում:

7. Բայց ոչ միայն ներողութուն խնդրեք, այլ նաև շտկեք սխալը:

8. Ազնիվ եղեք. խաղեր մի խաղացեք, մի ստեք, մանիպուլյացիայի մի ենթարկեք:

9. Հավատարիմ եղեք. մի ստեք, մի դավաճանեք:


10. Զուգընկերողջ հետ ժամանակ անցկացնելիս ամբողջ ուշադրությունը նվիրեք նրան:

11. Լսեք, երբ նա ինչ-որ բան է ասում:

12. Հարգանք ցուցաբերեք նրա նկատմամբ:

13. Հոգ տարեք Ձեր մասին:

14. Ունեցեք Ձեր սեփական հետաքրքրությունները:

15. Ունեցեք ընկերներ, որպեսզի Ձեր աջակցությունը չսահմանափակվի միայն մեկով:

16. Զրուցեք նրա հետ:

17. Վստահեք նրան:

18. Մի վախեցեք նրա կողքին խոցելի լինել:

19. Շնորհակալություն հայտնեք նրան:

20. Զրուցեք առաջացած խնդիրների մասին:

21. Ծիծաղեք նրա հետ:

22. Խրախուսեք նրա հետաքրքրությունները և երազանքները:

Сообщение Դիմում եմ քեզ, որպես ավագ ընկեր, ում զավակները քեզնից տարիքով են… Ալեքսանդր Սայադյանի ՀԶՈՐ խոսքը ուղղված Նիկոլ Փաշինյանին появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->