>

Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են որոնողափրկարարական ստորաբաժանումից:

Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:




«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:

Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո Բելառուսի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում: Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ամեն օր փողոց են դուրս գալիս: ԿԸՀ-ի տվյալներով՝ հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80.1 տոկոսը, երկրորդ տեղոմ էր Սվետլանա Տիխանովսկայան՝ ձայների 10.12 տոկոսով:


Ընդդիմությունն այս արդյունքները չի ընդունում և պահանջում է նոր նախագահական ընտրություններ անցկացնել, իսկ Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում:


Ցույցերի առաջին օրերին ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և հոսպիտալացվել: ՆԳՆ տվյալներով՝ նրանց թվում են իրավապահ մարմինների 120 աշխատակիցներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների երկու մասնակից մահացել է:

Сообщение Բելառուսում գտել են ԿԸՀ անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը. Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->