>

Դերասաններ  Արթուր Բարսեղյանն ու Արմեն Զախարյանը հանդես են եկել յուրօրինակ վերլուծություն-առաջարկով:


«Մի շատ հասարակ թվաբանական հաշվարկ արեցի հենց նոր իմ շինարար ընկերոջ հետ, ու մի էսպիսի հետաքրքիր եզրահանգում արեցինք, եթե 2 ամսում պետական բյուջե 68մլրդ դրամ ավել գումար է մտել նախորդ տարվա համեմատ(իսկ դա կազմում է մոտ 140մլն դոլար), այդ գումարը կարելի է հատկացնել շինարարական ընկերություններին և ունենալ 700 բնակարան:







Քոչարյանի զոհերը

Մանրամասնեմ. 1 բնակարանը, 2 սենյականոց, կազմում է միջինը 50քմ. Կառուցապատողը 1քմ-ի համար կվճարվի միջինը 400 դոլարով:

Այսինքն 50քմ *400 դոլարով =20.000 դոլար: 140մլն ÷ 20.000 դոլարի = 700 բնակարան:700 բնակարանը դա մոտ 25 շենք է 1 մուտքով 7 հարկով: 1 շենք կառուցելու համար կաշխատեն մոտ 40 հոգի տարի ու կես, միջինը 150.000 դրամով: Այսինքն 25 շենք *40 հոգի =1000 հոգի մեկ ու կես տարվա աշխատատեղ 150.000 դրամով: 700 բնակարանը դա 25 շենք է, 10 տարում 250 շենք:


Եթե մեկ բնակարանում ապրեն 3 հոգի, ստացվում է 2100 հոգի ապրում են մեկ նոր թաղամասում: Այդ բնակարանները կարող են տալ նորաստեղծ ընտանիքներին 20 տարով` տարեկան պարտադիր մուծումը 1000 դոլար: Յուրաքանչյուր նոր ստեղծվող ընտանիք կարող է ամիսը 40.000 դրամ վճարել ու ունենալ իր սեփական բնակարանը:


Պետությունը իր ծախսած գումարը 20 տարում հետ է վերցնում, ունենում է 10 տարում 10.000 աշխատատեղ մշտական, ու այսպես շարունակ: Եվս մի ճանապարհ արտագաղթի նվազեցման ու հավատ սեփական անձի ու ընտանիքի ստեղծման համար:

Շնորհակալություն…»,-գրել են նրանք:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->