>

Ադրբեջան այլեւս չկա. Հայաստանը պատրա՞ստ է դրան

Տավուշի ռազմագործողություններից հետո Թուրքիան արագացրել է Ադրբեջան կոչվող կազմավորման ինկորպորացիան. բանակի միավորումից ու Նախիջեւանը վերցնելուց հետո Թուրքիան պատրաստվում է մասնավորեցման ձեւով վերցնել Բաքվի ակտիվները եւ մասնավորապես էներգետիկ սեկտորը: Հնարավոր է դրանցից բաժին հանվեն նեւ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին, այս երեք երկրները Բաքվի քաղաքական նոր հայեցակարգում հռչակվել են գլխավոր գործընկերներ: Ռուսաստանն այս հայեցակարգում կա որպես հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար:




Քոչարյանի զոհերը

Այսպիսով, շրջանոփւմ ստեղծվում է լիովին նոր իրավիճակ, ռուս-թուրքական հարյուրամյա համաձայնագրերը դե ֆակտո դադարում են գործել, իսկ «Ադրբեջանի խորհրդայնացման» ռուսական քաղաքականությունը տապալված է: Իր հերթին, Հայաստանը հայտնվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների առաջ, «Ադրբեջանի հետ հակամարտության» հարմարավետ իրավիճակից, որի վրա երեք տասնամյակ իր պրիմիտիվիզմով ու բարդույթներով մակաբուծել է ազգային միտքը, անցնելով իրական քաղաքականության լուրջ ռեժիմի: Ավելի պարզ՝ Հայաստանն այլեւս գործ ունի Թուրքիայի հետ, որտեղ առավել իմաստավորվում է Հայաստանի գեոպոլիտիկ դերակատարությունն աշխարհում, որի շուրջ կա ուժային կենտրոնների կոնսենսուսը:





Պատրա՞ստ են դրան Հայաստանը, հայկական քաղաքական դասը, ազգային քաղաքական շրջանակներն աշխարհում: «Ադրբեջանի խորհրդայնացման» տապալումը միայն Ռուսաստանի խնդիրը չէր, միայն հայկական բանակի խնդիրը չէր, որին վիճակված է դեռ վերաձեւել Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանները: Հիմա արդեն «Թուրքիայի խորհրդայնացման» խնդիրն է, եւ այստեղ էլ որոշվելու է Հայաստանի դերն ու ապագան նոր աշխարհակարգում:




Մինչ այդ, հայկական քաղաքական դասում իսկական խրախճանք է համաճարակի ժամանակ՝ սեռասարսափի, հետաձգված հարսանիքների ու պարգեւավճարների թեմաներով:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->