>

Իսրայել Հակոբկոխյանը իր մտահոգություններն է հայտնել 168.am կայքին. «Վահրամ ջան, չեմ կարող պատկերացնել, ուղեղիս մեջ չի՛ տեղավորվում, որ հանկարծ իմ տղեն պետք է մի հատ սեռափոխվածի հետ շփվի կամ գա ասի՝ պապ, ուզում եմ աղջիկ դառնամ, մյուս օրն էլ աղջիկս գա ասի՝ տղա եմ ուզում դառնամ, գժանոց է»:

Վահրամը ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է, որն այցելել է Հակոբկոխյանին:




Քոչարյանի զոհերը

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե Հակոբկոխյանի վախերի հետ ի՞նչ կապ ունի կառավարությունը: Ասենք՝ իշխանափոխություն եղավ, և Հակոբկոխյանի ընկերները՝ Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Շարմազանովը և Իսագուլյանը եկան իշխանության, ինքն էլ դադարեցրեց հացադուլը և գնաց տուն: Անցավ որոշ ժամանակ և որդին հայտարարեց, թե արտագաղթում է Հայաստանից, որպեսզի փոխի սեռը, ի՞նչ է անելու Հակոբկոխյանը, նորից հացադո՞ւլ է հայտարարելու: Հայաստանո՞ւմ է հացադուլ անելու, թե՞ եվրոպական իքս երկրում:




Եթե Հակոբկոխյանի ընտանիքում կան այդպիսի վտանգներ, նման սահմանային վիճակ է, ապա Հակոբկոխյանը, որպես ընտանիքի հայր, րոպե առաջ պետք է վերադառնա տուն և փորձի համոզել երեխաներին չդիմելու նման ծայրահեղ քայլերի:


Ճիշտ է, նա «СССР» վերտառությամբ շապիկ է կրում, բայց պետք է հասկանա՝ եթե մեկը որոշել է իր սեռը փոխել, ապա խորհրդային տարիները չեն, դա կանի որևէ այլ երկրում և Հայաստանի կողմից երեխաների պաշտպանությանն ուղղված որևէ կոնվենցիա չի կարող դրան խանգարել:


Ինչ վերաբերում է ազգային արժեքներին: Այն վիճակը, որի մեջ Հակոբկոխյանին դրել են հանրապետականները, լավագույն ցցուն օրինակն է, թե ինչպես են նրանք վերաբերվում մարդկանց, որոնցով ժամանակին հպարտացել է մի ամբողջ ազգ: Աշխարհի չեմպիոնից ծաղրածու սարքելը դրա լավագույն ապացույցն է:


 

от admin

-->