>

Տեղափոխվում ենք նորվեգական խոհանոց ու պատրաստում այս թխվածքաբլիթները.

Բաղադրիչներ

ալյուր — 200 գ
կարագ — 100 գ
շաքարավազ — 80 գ
ձու — 3 հատ
վանիլին — 1/5 թ/գ
շաքարի փոշի — 1-2 ճ/գ
Պատրաստման եղանակը




Քոչարյանի զոհերը


Ձուն եփում ենք եռալու պահից սկսած 10 րոպե, ապա սառեցնում ենք սառը ջրով:





Ապա մաքրում ենք՝ առանձնացնելով դեղնուցը, լցնում ենք խորը տարայի մեջ ու գդալի օգնությամբ վերածում փշրանքների:

Ավելացնում ենք 2 ձվի դեղնուցները, փափկած կարագը, շաքարավազն ու զգուշորեն խառնում ենք:


Ավելացնում ենք վանիլինն ու ալյուրը: Ստացված զանգվածը խառնում ենք՝ ստանալով փափուկ խմոր:

Խմորից փորձում ենք ստանալ փոքրիկ գնդիկներ:

Գնդիկները թաթախում ենք սպիտակուցի մեջ:

Այնուհետև թաթախում ենք շաքարի փոշու մեջ:



Գնդիկները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Համեղ ու գեղեցիկ թխվածքաբլիթները պատրաստ են:

Վայելում ենք:

Այս թխվածքաբլիթները կարելի է համտեսել սուրճի կամ թեյի հետ:

Сообщение Նորվեգական թխվածքաբլիթներ, փափկություն ու յուրահատուկ համ․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->