>

Այսօր հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Գարիկ Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 17-ին Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Վերջինը վարել էր Mercedes մակնիշի ավտոմեքենա, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում բախվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ-ն, 8-ամյա Արամե Հ-ն, Mercedes-ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:




Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



Сообщение Մահացել է Հրազդանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 6 վիրավորներից Mercedes-ի 37-ամյա վարորդը появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->