>

Խոյ:

Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատաս-խաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շա-տերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներ-կայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրա-շալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Ցուլ:

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդա-սավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ:


Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սր-տին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը:Ամեն դեպքում օրն անհաջող համարել չար-ժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղա-ցումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:




Խեցգետին:

Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկաս-կած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու հա-մար աջակցության կարիք չեն զգա:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ, իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամա-դրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

Առյուծ:

Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը:Ընկերների շրջանում հնարա-վոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

Կույս:


Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսո-րեն տրամադրվել:Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործու-նեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

Կշեռք:

Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մա-սին,,փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարա-մտության շնորհիվ:Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպ-քում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

Կարիճ:

Այսօր չարժե ռիսկի դիմել:Աշխատանքում զգուշավոր եղեք,մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք:Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:


Աղեղնավոր:

Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասա-վորվում,միևնույն է՝ ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպասը չէ աշ-խատանքային սիրավեպ սկսելու համար:

Այծեղջյուր:

Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակա-սական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:Անձնական հարա-բերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարութ-յունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ջրհոս:

Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյան-քում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ստեղ-ծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

Ձկներ:

Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տա-րաձայնություններ,սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոման-տիկ ծանոթություններ:

Сообщение ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՕԳՈՍՏՈՍԻ 20 появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->