>

Tert.am Life-ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը նշանվել են։

Բենն օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել հետաքրքիր դրվագների ու իր հուզմունքի մասին։




Քոչարյանի զոհերը

«Օրվա սկզբում մի քիչ լարվածություն կար, որովհետև կյանքում առաջին անգամ լուրջ քայլ էի անում դեպի անձնական հասուն կյանք։ Ինձ համար օրվա ամբողջ ընթացքը շատ լավ էր, միայն մատանին դնելու պահին էի մի քիչ խառնվել, բայց հավաքեցի ուժերս, ասացի այդ պահին սրտումս եղածը, արեցի առաջարկությունն ու ստացա Դիանայի համաձայնությունը։




Եվ ահա, մենք արդեն համարվում ենք նշանված,- ասաց դերասանն ու հավելեց, որ կարգավիճակի փոփոխությունն այս փուլում արեցին, քանի որ հասունացել էր պահը։ -Նշանադրությունն օրինականացման առաջին աստիճանն էր, որի ժամամակն արդեն եկել էր, քանի որ երկար ժամանակ է, ինչ ընկերություն էինք անում»։

Ամուսնության հստակ օր զույգը դեռ չի որոշել. «Աստված կորոշի` երբ կամուսնանանք։ Շատ չենք շտապում, բայց մեկ էլ տեսար, մի քանի օրում որոշեցինք և ամուսնացանք»։

Դերասանը պատմեց, որ նշանդրեքի նախապատրաստական հարցերում օգնել է հարսնացուին. «Ամեն հարցում խորհրդակցել ենք իրար հետ` դիզայնից մինչև հագուստի ընտրություն»։


Բենի խոսքով` անակնկալներով լի լավ օր են ունեցել, որի ամենահետաքրքիր դրվագը լողավազանում հայտնվելն էր.

«Տորթը կտրելու արարողությունից հետո ընկերներս հավաքվեցին շուրջս ու անակնկալ ձևով ինձ գցեցին լողավազանը։ Երբ հասկացա` ինչ է կատարվելու, գոռում էի, որ գրպանումս հեռախոս և այլ իրեր կան, բայց ոչ ոք չէր լսում ինձ։

Դիանան զգաց, որ նույնն իրեն է սպառնում և ինքնակամ նետվեց լողավազանը։) Դրանից հետո սկսվեց ամենահետաքրքիրը. ընկերներս մեկը մյուսին սկսեցին գցել լողավազանն ու բոլորով հայտնվեցինք ջրի մեջ։


Շատ հետաքրքիր ու ուրախ էր»,- ժպիտով պատմեց դերասանը ու նշեց, որ հաճելի անակնկալ էր նաև ընկերների մատուցած նվերը` երգերի տեսքով։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->