>

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին:

Աղբյուր

կարդացեք նաև

2012 թվականն էր, Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մրցում էր Կանադայի հետ: Հանդիպման վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները հաղթում էին մրցակցին 1:2 հաշվով, բայց ազգային թիմը 11 մետրանոց հարվածի իրավունք էր ստացել… Ֆուտբոլային երջանկություն, բախտ կամ անվանենք ինչպես կուզեք, բայց շատ քիչ ֆուտբոլիստներ են, որոնք իրենց նորամուտի խաղում դառնում են գոլի հեղինակ: Նման երջանկությունը վայելեց Արազ Օզբիլիսը, որը մոտեցավ այդ 11 մետրանոց հարվածն իրացնելու և իրացրեց այն հստակ:




Քոչարյանի զոհերը

Արազ Օզբիլիսը տարիների ընթացքում կայացավ և մնաց Հայաստանի ընտրանու այն ֆուտբոլիստներից, որոնք անվերապահորեն հավատում էին ընտրանուն, նույնիսկ այն պահերին, երբ անտեղի էր այդ հավատը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օզբիլիսը հիշեց անցած ճանապարհը, խոսեց ապագայից

-Արազ  ինչպե՞ս կամ եր՞բ եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով առաջին անգամ: 

Շատ փոքր էի, այն աստիճանի, որ չեմ հիշում: Գուցե 3 կամ 4 տարեկան էի: Ծնողներս միշտ ասում են, որ ծնված օրից գնդակը միշտ հետս էր: Նույնիսկ 1,5 տարեկանում նկար ունեմ գնդակով կանգնած: Հայրս էր սիրում ֆուտբոլը և շատ էր զբաղվում ինձ հետ


-Կարիերայի սկզբում եվրոպական ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկում եք սկսել` «Այաքս»-ում: Ի՞նչ է տվել ձեզ «Այաքս»-ում խաղալը, «Այաքս»-ի ակադեմիայում լինելը:




-Հրաշալի եմ հիշում «Այաքս»-ում անցկացրած ժամանակս: Այնտեղ հայտնվեցի, երբ ակումբը կազմակերպում էր «Տաղանդի օր» կոչվող մրցույթը, որտեղ 1000 երեխաներից հերթով դուրս են մնում և վերջում միայն մեկ կազմ է մնում: Ես էլ այդ 1000-ից հասա վերջնական կազմին: Այս օրվա պես հիշում եմ, երբ արդեն վերջին օրերին էին մեզ թուղթ եկավ, որ մնում եմ, և մայրս բացեց այն: Ամեն ինչ, ինչ գիտեմ ֆուտբոլի մասին, «Այաքս»-ում եմ սովորել: Այդ ակումբը ինձ շատ բան է տվել: 15 տարի այնտեղ եմ խաղացել: «Այաքս»-ի ակադեմիան լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում:

-Այնուհետև խաղացիք նաև ռուսական առաջնությունում` «Կուբան», «Սպարտակ»: Ինչո՞վ առանձնացավ Պրեմիեր լիգան:

«Այաքս»-ից կամ պարզապես պետք է հեռանայի, կամ վարձավճարով հանդես գայի այլ ակումբում: Որոշեցի այլ ակումբում խաղալ և ընտրեցի «Կուբան»-ը: Ռուսաստանում ամեն ինչ լավ զարգացում ստացավ, ինձ հաջողվեց տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Իհարկե տարբերությունը մեծ էր «Այաքս»-ից «Կուբան» տեղափոխվելիս, քանի որ «Այաքս»-ը իսկական պրոֆեսիոնալ ակումբ է: Ամեն դեպքում ֆուտբոլ խաղում ենք դաշտի վրա և նույն 11-ը 11-ի դեմ:

-Ի՞նչն էր այն շարժառիթը, որը ստիպեց ձեզ տեղափոխվել Երևանի «Փյունիկ»:

-Միշտ մտքումս ցանկություն ունեի կարիերայի ավարտին մոտ հանդես գալ Հայաստանում: Բայց չէի սպասում, որ այսքան շուտ կգամ Հայաստան: «Վիլեմ-2»-ից հետո այլ եվրոպական ակումբներից առաջարկներ ունեի, բայց ինձ դժվար էր նորից մարզավիճակ հավաքել եռակի վնասվածքից հետո: Եվ հիմա ընտանիք ունեմ, երեխաներս էլ մեծանում են, դրա համար էլ ցանկություն ունեի օտար երկրներում չլինել, որտեղ դժվար կլիներ հարմարվելը: Չեմ ափսոսում, որ եկել եմ այս թիմ: Հիմա ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում:

-Հավաքականին անդրադառնալով` Ազգերի լիգայում հայտնվել ենք մի խմբում, որտեղ մեր մրցակիցները Վրաստանը, Էստոնիան և Հյուսիսային Մակեդոնիան են: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Հիմա ֆուտբոլը շատ է փոխվել, այնտեղ չկան հիմնական ֆավորիտներ և այլ թիմեր: Հիմա ամեն խաղ իր բարդությունն ունի, հեշտ խաղեր չկան: Հիմա ամեն երկրում ֆուտբոլային մոտեցումն է փոխվել, շատ է պրոֆեսիոնալիզմը: Մեզ համար էլ այս խմբում հեշտ չի լինելու:  Բայց միշտ էլ շանսեր կան:

-Հայատսանի ընտրանին իսպանացի նոր մարզիչ ունի: Ի՞նչ կարող է նա տալ ընտրանուն:

Դժվարանում եմ հիմա ասել, ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Ազգային թիմում ամենաշատը 10 օր ես աշխատում մարզչի հետ: Հավաքականի մարզիչը շատ քիչ ժամանակում պետք է արդյունք ցույց տա: Դա տարբեր աշխատանք է, ինչ ակումբում: Իհարկե Կապառոսի անցած ուղին ցույց է տալիս, որ լավ աշխատանք ունի կատարած:

-Արազ, ըստ ձեզ, ինչը կարող է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հաղթաթուղթը լինել:


-Դեռևս 2012 թվականից սկսած` մենք որակավորման տարբեր փուլերի երբեմն մոտ էինք ուղեգիր նվաճելուն: Հավաքականը շատ ուժեղ էր նաև այն ժամանակ, երբ թիմի ղեկին Վարդան Մինասյանն էր: Իմ կարծիքով` Հայաստանի ընտրանուն դժվարին ժամանակներ են սպասվում, քանի որ սերնդափոխություն կլինի 1-2 տարի անց: Տարիներ առաջ երիտասարդները շատ էին, որոնք հանդես էին գալիս արտերկրում, բայց հիմա այդ թիվը քիչ է: Գուցե լինի այնպես, որ 100 տարի էլ չունենանք Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ: Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար շատ մեծ աշխատանք է պետք կատարել:

-Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերջին տարիներին լուրջ փոփոխության է ենթարկվել: Իսկ ինչի համար է պայքարում «Փյունիկ»-ն այս տարի:

-«Փյունիկ»-ը միշտ էլ ձգտել և ձգտելու է առաջին հորիզոնականներում տեղ զբաղեցնել: Թեպետ նախորդ մրցաշրջանը հաջող չդասավորվեց, բայց պետք չէ մոռանալ, թե ինչ հաջող ընթացք ունեցանք Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում: Ամեն ինչ դեպի լավը կգնա ճիշտ աշխատանքի դեպքում միայն:

-Թիմը նոր մարզիչ ունի` Արտակ Օսեյանը, ինչ կասեք նրա հետ աշխատանքի մասին:

Նրա հետ աշխատանքը գոհացուցիչ է: Բայց մենք միասին աշխատել ենք դեռևս այն ժամանակ, երբ Վարդան Մինասյանը հավաքականում էր, իսկ Օսեյանը նրա օգնական էր: Այդ օրերից էր հայտնի, որ մարզչական տաղանդ ունի: Հայաստանում շատ քիչ են պրոֆեսինալ մարզիչները, որը իսկապես լուրջ խնդիր է:

-Արազ, արդեն 30 տարեկան եք, մտածում եք արդյոք կարիերան ավարտելու մասին, թե դեռ անելիք ունեք հայկական ֆուտբոլում:

-Դեռևս չեմ կարող ասել, թե երբ կավարտեմ կարիերաս, բայց ուզում եմ հնարավորինս երկար մնալ ֆուտբոլում: Դժվարին տարիներ եմ ունեցել, հատկապես այս վերջին շրջանում: Բայց հիմա ինձ շատ լավ եմ զգում: Անցածս ճանապարհը հեշտ չի եղել: Ուզում եմ այս վերջին տարիներին էլ ցույց տամ, որ ես դեռ կամ ֆուտբոլում:

-Իսկ մտածում եք արդյոք մարզչական աշխատանքի անցնելու մասին:

-Անկեղծ ասած, մտածում եմ այդ մասին: Նույնիսկ ցանկություն կար գրանցվելու ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացներին, սակայն հետաձգեցի, քանի որ այն միայն հայերեն և իսպաներեն է: Սակայն դեռևս վերջնական չեմ որոշել ուզում եմ մարզիչ աշխատել, թե` ոչ: Բայց նաև մտածում եմ այն մասին, որ իմ ակադեմիան բացեմ Հայաստանում փոքր տարիքի երեխաների համար: Ինչպես նաև մտածում եմ մարզիկների համար վերականգնողական կենտրոն բացել, քանի որ ինքս գիտեմ, թե ինչ դժվար է վնասվածքից հետո նորից մարզավիճակ հավաքել:

-Ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:


-Ինձ համար` Մարադոնան:

-Ինչպես կուզեք, որ ձեզ հիշեն, երբ ավարտեք կարիերան:

Աշխարհում հազարավոր ֆուտբոլիստներ կան, ում մոռացել ենք իրենց կարիերան ավարտելուց մի քանի տարի անց: Ինձ էլ են մոռանալու, ես դա գիտեմ: Եթե մնաս ֆուտբոլում, գուցե և հիշեն, բայց ոչ միշտ է այդպես ստացվում: Միայն Մեսիին ու Ռոնալդուին են հիշելու: Ես շատ բան եմ տվել ֆուտբոլին, ինչի համար գոհ եմ նաև շնորհակալ եմ: Կուզեի հիշեն, որ ամեն ինչ տվել եմ ֆուտբոլին:

-Արազ մի քանի բլից հարց. Թոմ, թե՞ Ջերի:

-Ջերի:

-Կլոպ, թե՞ Գվարդիոլա:

Գվարդիոլա:

-Պաղպաղակ, թե՞ պիցցա:

Պաղպաղակ:

-Մեսի, թե՞ Ռոնալդու:

Մեսի:

-Սուրճ, թե՞ թեյ:

Թեյ:

-Սև, թե՞ սպիտակ:

Մոխրագույն (ծիծաղում է):

-Գիրք, թե՞ ֆիլմ:

-Ֆիլմ:

-Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

Сообщение 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->