Մեկնարկում է «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը
ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը։
Քոչարյանի զոհերը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Համասփյուռքյան կյանքում անուրանալի դերակատարություն ունեցած, մայր հայրենիքի հոգսերը մշտապես կիսած Լիբանանի հայ համայնքն այսօր դժվարին ժամանակներ է ապրում: Սփյուռքի ամենակենսունակ համայնքը, Լիբանանի մեր քույրերն ու եղբայրներն այսօր ավելի քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն։
Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը։
ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, խնդրում ենք փոխանցումներ կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ -ԼԻԲԱՆԱՆ» ծրագրին»։
Փոխանցումներ կարող եք կատարել մինչև սեպտեմբերի 1-ը։
Сообщение Կրակոցներ և սարսափ․ Նոր իրարանցում Հայաստանում появились сначала на Mediatime.am.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն