Հերթը Ադրրբեջանի պաշտպանության նախարարինն է
Սերժ Սարգսյանն այսօրվա մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ արեց, որոնք կարող են ազդել Բաքվում ներքաղաքական իրավիճակի վրա:
Քոչարյանի զոհերը
ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի հեռացումը դարձավ Տավուշի իրադարձություններում դիվանագիտական պարտության Ալիեւի յուրօրինակ խոստովանությունը: Ապրիլյան պատերազմի համար, ըստ ամենայնի, ստիպված է լինելու պատասխան տալ պաշտպանության նախարար Հասանովը:ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին

Նա փորձում է ապրիլյան պատերազմը ներկայացնել որպես սեփական տրիումֆ, սակայն նրա աշխատանքն այնքան անպտուղ էր, որ ինչ որ պահի Հայաստանի հետ սահմանի հսկողությունը բանակից անցավ սահմանապահ զորքերին: Ալիեւը ապրիլյան պարտությունը կարող է դուրս գրել Հասանովի վրա, իսկ Սարգսյանի հայտարարությունները փաստարկ են դրա համար:
Իսկ դուք վստա՞հ եք, որ Ռուսաստանը կարող էր մի օրում կանգնեցնել ռազմական գործողությունները 2016 թ. ապրիլին: Իսկ գուցե ռազմական գործողությունները 4 օր շարունակվեցին, որպեսզի ադրբեջանցիները համոզվեն, որ ի վիճակի չեն Ղարաբաղի հարցը ուժով լուծել, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ասել է, որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը Ադրբեջանի օգտին չէր, եւ Ալիեւը 2016-ի հոկտեմբերին խոստովանել է, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Ադրբեջանի պարտության գործոններից մեկն այն էր, որ համանախագահներն ու Հայաստանը պնդում էին հետաքննության մեխանիզմների տեղակայման անհրաժեշտությունը: Ալիեւը ստիպված էր համաձայնել դրան Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում:Реклама 14
Բացի այդ, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը չի համաձայնել զինադադարի նոր պայմանագիր ստորագրել, քանի որ այդպիսով Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության լիիրավ կողմ, ասել է Սերժ Սարգսյանը:
Պատասխան կրակի դեպքում Իսկանդերները կհասնեին Բաքու կամ Գյանջա: Եվ հայտնի չէ, արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը դրանից հետո կկարողանար դիմանալ, ներքաղաքական առումով, ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով 2016-ի ապրիլի 5-ին Մոսկվայում Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ հանդիպման մասին, Սարգսյանն ասել է, որ առավելագույն խնդիրը պետք է դառնար ելման դիրքերին վերադառնալը, ինչին ադրբեջանցիները չեն համաձայնել, պատճառաբանելով, թե այդքան կորուստներից հետո չեն կարող արդարացնել վերադարձը: Մենք հասանք նվազագույնին, եւ 1994 թ. համաձայնությունը մնաց ուժի մեջ, ասել է նա:
Նման բացահայտումներից հետո ադրբեջանցի պաշտպանության նախարարը պետք է կամավոր հրաժարական տա, չսպասելով, թե երբ Ալիեւը հատուկ ստորաբաժանում կուղարկի պաշտպանության նախարարություն:
Сообщение Կուկլա ջան, խի քո հետ սենց բան պատահեց появились сначала на Mediatime.am.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն