>

Սյուժե

Երիտասարդ կինը  Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա է գտնվում՝ Անիչկովի պալատի ֆոնին: Նրա հետևում՝ աջ կողմում, երևում է Ալեքսանդրինսկի թատրոնը: Կնոջ հագուստը 1880-ականների նորաձևությանն է համապատասխանում՝ «Ֆրանցիսկ» թավշյա գլխարկ ջայլամի փետուրով, մուգ թավշից «Սկոբելև» բաճկոն, ձեռնոցներ՝ պատրաստված շվեդական նուրբ կաշվից:

Նման նորաձև հագուկապը չափազանց գրավիչ ու անգամ անպարկեշտ էր դիտվում այդ ժամանակներում: Արիստոկրատիան աստիճանաբար մարել էր ու այլևս չէր կարողանում թույլ տալ իրենց հետևել նորաձևության վերջին ճիչերին: Ընդհակառակը, բարձր խավում ընդունված էր հնարավորին չափ հեռու մնալ նորաձևությունից: Ընդգծված նորաձևություն իրենց կարող էին թույլ տալ միայն կուրտիզանուհիներն ու սիրուհիները:




Քոչարյանի զոհերը

Բնորդուհին անհայտ է։ Հեղինակը ո՛չ իր նամակներում, ո՛չ էլ հուշերում տեղեկություն չի թողել բնորդուհու մասին։




Հանդիսատեսին «Անծանոթուհուն» ներկայացնելուց առաջ նկարիչը՝ Իվան Կրամսկոյը, չափազանց լարված ու հուզված էր: Անգամ դուրս էր եկել ցուցասրահից, և երբ վերադարձել էր, հանդիպել էր խանդավառ ամբոխի: Կրամսկոյին մարդիկ ձեռքերի վրա բարձրացրին, և յուրաքանչյուրը փորձում էր հասկանալ՝ ո՞վ է պատկերված կտավում:

Գեղանկարչի խորհրդավոր լռությունը մի շարք լեգենդների ստեղծման հիմք դարձավ: Համաձայն վարկածներից մեկի՝ Կրամսկոյը «Անծանոթուհու» կերպարի համար ընտրել է իր դստերը՝ Սոֆյային: Համաձայն մյուսի՝ այդ կինը ոմն գեղջկուհի Մատրյոնա Սավիշնան էր, ում մոր կամքով կնության էր առել Բեստուժևը: Իբր թե Կրամսկոյը ծանոթացել էր այդ կնոջ հետ Պետերբուրգում ու հիացել նրա գեղեցկությամբ: Տեսություններից մեկն էլ ասում է, թե կինը Եկատերինա Դոլգորուկովան է՝ Ալեքսանդր II-ի սիրուհին, ումից կայսրը չորս երեխա է ունեցել:


Եկատերինա Դոլգորուկովա

Հիպոթեզներից ոչ մեկը ապացուցման չի ենթարկվել: Կրամսկոյը չի թողել ոչ մի գրությունկամ նամակ, որում հստակորեն նշված է մուսայի անունը:

Նկարչի ճակատագիրը


Իվան Կրամսկոյը գեղանկարչության է անցել լուսանկարչությամբ զբաղվելուց հետո: Վորոնեժի նահանգում այնպիսի մարդիկ, որոնք արժանապատվորեն կկարողանային Իվանին նկարել սովորեցնել, չկային: Նրա հայրը, ով դումայում որպես գրագիր էր աշխատում, կարողանում էր այնքան գումար աշխատել, որքանով կկարողանար ապահովել ընտանիքի տարրական ծախսերը: Իր գոյությունն ապահովելու համար Կրամսկոյը ֆոտոատելիեում աշխատանքի անցավ, որտեղ ջրաներկի օգնությամբ լուսանկարների վրա ուղղումներ էր կատարում:

19 տարեկանում նա Վորոնեժի նահանգից տեղափոխվեց Պետերբուրգ, որտեղ նախկին աշխատանքին նույնատիպ աշխատանք մեկ տարի կատարելուց հետո Գեղանկարչության ակադեմիա ընդունվեց: Այնտեղ նա ծանոթացավ նրան մոտ աշխարհայացքներ ունեցող մարդկանց հետ, որոնք հետագայում շրջիկ ցուցահանդեսի խումբ կազմեցին: Մինչ այդ 14 ուսանող բողոք բարձրացրին ու պահանջեցին թույլ տալ ինքնուրույն ընտրել գեղանկարների սյուժեները, այլ ոչ դիցաբանական կտավեր անել:

Ավելի ուշ հենց Կրամսկոյը դարձավ «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության» ստեղծման գաղափարի կրողը: Սա ռուս նկարիչների միություն է, որը գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին:

Կրամսկոյին ճանաչում ու գնահատում էին որպես դիմանկարչի: Նկարչին ուժասպառ էին անում անթիվ-անհամար պատվերները: Մի քանի անգամ նա դիմել է Պավել Տրետյակովին՝ նրան ազատ ժամանակ տալու, բայց միաժամանակ ապահովելու համար: Այդ ընթացքում նա նախատեսում էր իր ստեղծագործական պլաններն իրագործել, որոնք կապված չէին դիմանկարների հետ: Սակայն ազատ ժամանակ չկարողացավ վերցնել:

Կրամսկոյը երկար չի ապրել: Վախճանվել է բժիշկ Ռաուհֆուզի դիմանկարն անելու ընթացքում. հանկարծակիորեն խոնարհվել է ցած ու ընկել: Իվան Կրամսկոյն այդ պահին 49 տարեկան էր:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->