>

Ո՞ր երկրներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները, և երբ կսկսվեն թռիչքները

Hraparak.am-ը գրում է․ Արտաքին գործերի նախարարությունը չունի երկրների ցանկ, ուր կարող են ՀՀ քաղաքացիները մեկնել։ Այդ մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, ասացին ԱԳՆ-ից՝ նշելով, որ այդ երկրների ցանկը անընդհատ փոփոխվում է․

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում իրավիճակը, կիրառվող սահմանափակումները և կարգավորումներն անընդհատ փոխվում են, այդ իսկ պատճառով հնարավոր չէ հստակ նշել բոլոր այն երկրների ցանկը, ուր կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները։ Ամեն դեպքում, այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ավիաթռիչքների առկայության դեպքում կցանկանան մեկնել արտերկիր, հորդորում ենք ուսումնասիրել տվյալ երկրում օտարերկրացիների մուտքի համար գործող սահմանափակումներն ու այդ երկրի կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ հավանական խնդիրներից խուսափելու համար»։




Քոչարյանի զոհերը

ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանատները արդյոք վերսկսել են վիզաների տրամադրման գործընթացը, պատասխանել են․





«Տեղեկացնում ենք նաև, որ պայմանավորված ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ անդամ երկրների տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներով՝ ՀՀ-ում ԵՄ մի շարք երկրների դեսպանություններ ժամանակավորապես դադարեցրել են ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը՝ մինչև համաճարակային իրավիճակի կարգավորումը»։

Ինչ վերաբերում է ՀՀ- ՌԴ կանոնավոր թռիչքների վերաբացմանը, ԱԳՆ-ից հայտնեցին, որ «հարցը գտնվում է երկկողմ քննարկումների օրակարգում։ Եթե լինի ավելի հստակ տեղեկություն, այն հասանելի կլինի պաշտոնական բոլոր հնարավոր տեղեկատվական աղբյուրներով»։

Աղբյուր


կարդացեք նաև

Էվերտոնի տրանսֆերն ավարտելուց հետո լիսաբոնցիները պայմանագիր կնքեցին Տոտենհեմի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ստացավ։ https://platform.twitter.com/embed/index.html?dnt=true&embedId=twitter-widget-0&frame=false&hideCard=false&hideThread=false&id=1294371954045198338&lang=en&origin=https%3A%2F%2Fwww.lragir.am%2F2020%2F08%2F17%2F572221%2F&theme=light&widgetsVersion=223fc1c4%3A1596143124634&width=550px



Նույն մեխանիզմով Բենֆիկան ծրագրում է պայմանագիր կնքել նաև Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ։ ԶԼՄ-ները հայտնում են, որ պորտուգալացիները պատրաստ են ՊՍԺ-ի նախկին հարձակվողին տարեկան 9 մլն եվրո վճարել։ Հետաքրքիր մոտեցում է՝ հաշվի առնելով, որ Բենֆիկայում սիրում են քիչ ծախսել և շատ վաստակել։ 

Եվ որ ամենակարևորն է, ակումբը կրկին գլխավորելու է Ժորժե Ժեզուշը։ Վերջինիս հետ են կապված Բենֆիկայի վերջին հաջողությունները եվրոպական մրցաշարերում։ 2013 թվականին Ժեզուսը կարող էր հաղթել Եվրոպայի լիգայում, սակայն եզրափակիչում պարտվեց Լոնդոնի Չելսիին։ 

Վերջին տարիներին Ժեզուշն աշխատում էր բրազիլական Ֆլամենգոյում։ Ռիո դե Ժանեյրոյի թիմի հետ 66-ամյա մասնագետը դարձավ երկրի չեմպիոն և Լիբերտադորեսի գավաթակիր։ 

Ժորժե Ժեզուշ (լուսանկարը՝ Miguel Schincariol/Getty Images)
Ժորժե Ժեզուշ (լուսանկարը՝ Miguel Schincariol/Getty Images)

Տպավորություն է՝ կարծես Բենֆիկան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կոտրի Բելե Գուտմանի անեծքը։ Հունգարացի մարզիչը, ում գլխավորությամբ արծիվները 1960-ականներին երկու անգամ նվաճել են Չեմպիոնների գավաթը, ակումբից հեռանալիս հույս էր հայտնել, որ լիսաբոնցիները մոտակա 100 տարիների ընթացքում չեն հաղթի եվրոգավաթներում։ Բենֆիկայում կարծես «շատ լուրջ» են ընդունել Գուտմանի խոսքերը, մինչ օրս նրանք պարտվել են բոլոր եզրափակիչներում։

Сообщение Ո՞ր երկրներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները, և երբ կսկսվեն թռիչքները появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->