>

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 30-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր)։ Նշվում է, որ կարգը նախատեսված է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ենթակայության և անկախ կազմակերպաիրավական ձևից բժշկական կազմակերպությունների մասնագետների համար, որոնք ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացներին: Հիվանդության գաղտնի շրջանը միջին հաշվով 5-6 օր է, չնայած կարող է երկարաձգվել մինչև 14 օր: Այս շրջանում, որն անվանում են նաև «պրեսիմպտոմատիկ» շրջան, պացիենտները կարող են լինել կոնտագիոզ: Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդության ընթացքը լինում է թեթև (40%) կամ միջին (40%) ծանրության, մոտ 15%-ի մոտ դիտվում է ծանր ընթացք’ թթվածնային թերապիայի անհրաժեշտությամբ, և 5%-ի մոտ’ ծայրահեղ ծանր: Տարիքը, ծխելը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սիրտ-անոթային հիվանդությունները, ԹՔՕՀ-ը, քաղցկեղը հիվանդության ընթացքը բարդացնող ռիսկի գործոններ են:

Տարեցները և իմունային անբավարարությամբ պացիենտները կարող են ունենալ ատիպիկ ախտանիշներ, մասնավորապես’ տենդի բացակայություն, հոգնածություն, ուշադրության և շարժունակության նվազում, լուծ, ախորժակի կորուստ, գիտակցության խանգարում, այդ թվում դելիրիում: Սույն կարգը ժամանակավոր է, մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների և մի շարք այլ ուղեցույցների հիման վրա’ ամփոփելով հիմնական տեղեկությունները COVID-19 վերաբերյալ: Թեթև ընթացքով պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում’ ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով: Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից հիվանդության 14-րդ օրից հետո, եթե նախորդող 3 օրերի ընթացքում ախտանշաններ չեն ունեցել, իսկ ախտանշանների առկայության դեպքում’ վերջինների բացակայության օրվանից 3 օր հետո: Թեթև կլինիկական ընթացքին բնորոշ են հիմնականում սուբֆեբրիլ ջերմությունը, հազը, թուլությունը: Հնարավոր են նաև հետևյալ նշանները՝ ցավ բկանցքում, հարբուխ, սրտխառնոց, փսխում, լուծ, հոտառության կորուստ, համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ): Կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից’ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Թեթև ձևերը մոտավորապես 10-15% դեպքերում վերաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է ուշադիր մշտադիտարկվեն: Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), իրականացվում է սիմպտոմատիկ բուժում (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում): Հնարավոր է ԱԱՊ բժշկի կողմից պացիենտներին դեղերի հեռահար նշանակում: Թեթև կամ միջին կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտներին կանխարգելիչ կամ բուժական նպատակով հակաբիոտիկների նշանակում խորհուրդ չի տրվում: COVID-19 պացիենտների մոտ բակտերիալ վարակի միանալու հավանականությունը մեծ չէ, COVID-19 հոսպիտալացված պացիենտների միայն 8%-ի մոտ է դիտվում բակտերիալ/սնկային համավարակ: Տարեց պացիենտների համար պետք է դիտարկել հակաբիոտիկների էմպիրիկ նշանակումը որպես հնարավոր թոքաբորբի բուժում: Հրամանում նշվում է, որ ցանկալի է նախապատվությունը տալ ոչ լայն սպեկտրի, հասանելի հակաբիոտիկներին (ինչպես օր.’ ամօքսացիլին+քլավուլանաթթու): Խորհուրդ է տրվում խիստ հսկողություն սահմանել արտահիվանդանոցային պայմաններում բուժվող միջին ծանրության ընթացքով COVID-19 պացիենտների նկատմամբ’ հիվանդության պրոգրեսը բաց չթողելու համար: Ծանր թոքաբորբին բնորոշ են’ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1-ի առկայությունը.

https://www.youtube.com/watch?v=dfcFpn2pl_Q&feature=youtu.be&fbclid=IwAR2jXoXsL0Sc7qKoN9amDlpzfJhvJNVY4sxcQUIVexhRy0ruNp-NLDYUqGI


Աղբյուրը




Քոչարյանի զոհերը

Կարդացեք նաև




Աննշան այրվածքների դեպքում ախտահարված հատվածը պետք է մշակել հատուկ հակասեպտիկներով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների այրվածքների դեպքում չպետք է յոդ կամ ադամանդե կանաչի լուծույթ (зеленка) քսել, քանի որ դրանք կարող են վնասել մանկական նուրբ մաշկը: Դրա համար ավելի լավ է միշտ ձեռքի տակ ունենալ արծաթի աղի պարունակությամբ միջոցներ: Դրանք կօգնեն վերականգնել մաշկային ծածկույթները ու ունեն բակտերիցիդային ազդեցություն:

Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:

Ի՞նչ չի կարելի կատեգորիկ անել

Խստիվ արգելված է՝

  • ինքնուրույն մաքրել վիրավոր մակերեսը մաշկի կամ հագուստի մնացորդներից: Անպայման պետք է բժիշկ հրավիրել
  • քսել սիրելի քսուքը
  • կիրառել սպիրտային հիմքով ցանկացած հեղուկ
  • պայթեցնել բշտիկները կամ փորել վերքը
  • մաշկին քսել յուղ, օսլա:

Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում


  • Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
  • Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել շտապ օգնություն:

Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:

Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:

Բուշտերը ինքնուրույն չպայթեցնել:

Գոլորշիով այրվածքների դեպքում


  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառեցնել
  • 10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
  • մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:

Յուղային այրվածքների դեպքում

  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
  • 1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում բժիշկ կանչել
  • այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ, կարելի է կաթեցնել կոպի վրա:

Արդուկի այրվածքի դեպքում

  • կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
  • այրված մասի վրա հարած ձու քսել
  • այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
  • Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:

Քիմիական այրվածքների դեպքում

Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել, մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:

Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է, միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:

Տնային միջոցներ՝ աննշան այրվածքների դեպքում

  • Հում բանջարեղենից, կաղամբի թերթից կոմպրեսներ: Պետք է քերել ու դնել վերքին, ֆիքսել բինտով: Դրանք հաճախակի պետք է փոխել:
  • Թուրմեր՝ հազարաթերթիկի, կաղնու կեղևի, խատուտիկի: Եփել, թրջոց պատրաստել ու թրջած թանզիֆը դնել ախտահարված մակերեսի վրա:
  • Կաթնամթերքով թրջոցներ, հատկապես լավ է կաթնաշոռը:

Բացի դրանից, այրված մակերեսին կարելի է մեղր քսել, որ արագացնես լավացման պրոցեսը: Այն նաև լավ ցավազրկող ու մանրէասպան միջոց է:

Сообщение Հրատապ. Արսեն Թորոսյանի նոր հրամանը появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->