>

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարևոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» և «պատասխանատվություն» բառերը պատեհ-անպատեհ օգտագործողների ուշադրությունն ուզում եմ հատուկ սևեռել այդ դրվագի վրա։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին և արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե, լավ կլիներ, որ նույնը լիներ նաև Նախիջևանի ուղղությամբ»։

Ես ասվածից հասկանում եմ հետևյալը, որ ԿԱ՛Մ մենք 2018-ի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, և չենք արել ԿԱ՛Մ թույլ ենք տվել` հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱ՛Մ երկուսը միասին։

Եվ ուրեմն` հարգելի՛ լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.




Քոչարյանի զոհերը

1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջևանի ուղղությամբ, եթե այո՛, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո՛, ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյոք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե՞ այլ պատճառ է եղել և այլն։

2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչո՞ւ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու, թե՞ ոչ։


Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերևս արժե այս հարցերը հնչեցնել՝




1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը և արդյոք, ըստ ձեզ, հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը, պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։

2. Ո՞ւմ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները և հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։

3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջևանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ, ներողության մասին- հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ. Գ. Եթե ժամանակ լինի մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը, մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց, ըստ էության, դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ որտե՞ղ և ո՞ւմ է խոստացել խաղաղություն և արդյոք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջևանի հիշյալ իրավիճակի հետ»։


Աղբյուրը https://mamul.am/am/news/186935

Կարդացեք նաև

Աննշան այրվածքների դեպքում ախտահարված հատվածը պետք է մշակել հատուկ հակասեպտիկներով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների այրվածքների դեպքում չպետք է յոդ կամ ադամանդե կանաչի լուծույթ (зеленка) քսել, քանի որ դրանք կարող են վնասել մանկական նուրբ մաշկը: Դրա համար ավելի լավ է միշտ ձեռքի տակ ունենալ արծաթի աղի պարունակությամբ միջոցներ: Դրանք կօգնեն վերականգնել մաշկային ծածկույթները ու ունեն բակտերիցիդային ազդեցություն:

Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:

Ի՞նչ չի կարելի կատեգորիկ անել

Խստիվ արգելված է՝

  • ինքնուրույն մաքրել վիրավոր մակերեսը մաշկի կամ հագուստի մնացորդներից: Անպայման պետք է բժիշկ հրավիրել
  • քսել սիրելի քսուքը
  • կիրառել սպիրտային հիմքով ցանկացած հեղուկ
  • պայթեցնել բշտիկները կամ փորել վերքը
  • մաշկին քսել յուղ, օսլա:

Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում


  • Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
  • Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել շտապ օգնություն:

Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:

Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:

Բուշտերը ինքնուրույն չպայթեցնել:

Գոլորշիով այրվածքների դեպքում

  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառեցնել
  • 10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
  • մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:

Յուղային այրվածքների դեպքում

  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
  • 1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում բժիշկ կանչել
  • այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ, կարելի է կաթեցնել կոպի վրա:

Արդուկի այրվածքի դեպքում

  • կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
  • այրված մասի վրա հարած ձու քսել
  • այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
  • Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:

Քիմիական այրվածքների դեպքում

Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել, մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:

Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է, միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:

Տնային միջոցներ՝ աննշան այրվածքների դեպքում

  • Հում բանջարեղենից, կաղամբի թերթից կոմպրեսներ: Պետք է քերել ու դնել վերքին, ֆիքսել բինտով: Դրանք հաճախակի պետք է փոխել:
  • Թուրմեր՝ հազարաթերթիկի, կաղնու կեղևի, խատուտիկի: Եփել, թրջոց պատրաստել ու թրջած թանզիֆը դնել ախտահարված մակերեսի վրա:
  • Կաթնամթերքով թրջոցներ, հատկապես լավ է կաթնաշոռը:

Բացի դրանից, այրված մակերեսին կարելի է մեղր քսել, որ արագացնես լավացման պրոցեսը: Այն նաև լավ ցավազրկող ու մանրէասպան միջոց է:

Сообщение «Չէի ցանկանա, որ կարևոր դրվագ մնար առանց պարզաբանման». Արփինե Հովհաննիսյան появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->