>

Գլիցերինի օգտագորշման այս եղանակի մասին ինձ պատմել է ընկերուհիս։

Պարզվում է, որ նա տունը մաքրելու ժամանակ օգտագործում է գլիցերին: Եվ ոչ միայն հատակները լվանալու համար, այլև հագուստը մաքրելու, պատուհանները լվանալու, բույսերի խնամքի և շատ ավելին:

Այդ ժամանակվանից ի վեր ես ինքս եմ փորձել գլիցերին օգտագործել տունը մաքրելու համար: Արդյունքը զարմանալի է: Ես չեմ հասկանում, թե ինչպես է այս միջոցն այդքան լավ անում իր գործը: Ես Ձեզ հետ կկիսվեմ առօրյա խնդիրները լուծելու պարզ եղանակներով, որոնց հարցում ինձ կօգնի գլիցերինը:

Ինչպես օգտագործել գլիցերինը տունը մաքրելիս․




Քոչարյանի զոհերը

Հատակի փայլ․

Ցանկալի փայլին հասնելու համար օգտագործեք գլիցերին: Պարզապես մի փոքր այս միջոցից ավելացրեք ջրով լի դույլի մեջ և մաքրեք, սվորական եանակով: Դուք գոհ կմնաք արդյունքից և այլևս չեք կարողանա այլ կերպ լվանալ հատակները:





Փոշու մաքրում․

Պարզվում է, որ թանգարանների աշխատողները վաղուց գիտեին գլիցերինի օգտագործման մասին: Եթե ​​մակերեսը սրբեք այս միջոցի լուծույթով, փոշին ավելի քիչ կհավաքվի: Պարզապես գլիցերինը խառնեք ջրի հետ, թրջեք սովորական կտորը հեղուկի մեջ և սկսեք մաքրումը:

Բծերը հեռացնելու համար․

Սովորական գլիկերինի կօգնի այստեղ: Հատապտուղների հետքերից ազատվելու համար հագուստի խնդրահարույց հատվածներին քսեք գլիցերին և թողեք այն մեկուկես ժամ: Դրանից հետո լվացեք այն ջրի մեջ՝ ավելացնելով  աղ:

Թեյի, սուրճի կամ շոկոլադի հետքերը մաքրելու համար աղը և գլիցերինը խառնեք այնքան,ինչև ապուրի խտություն ստանա։ Կես ժամ անց բիծը մաքրեք մարլիայով:


Որպեսզի ծաղիկները երկար պահպանեն իրենց թարմ տեսքը

Եթե ​​ցանկանում եք ավելի երկար հիանալ ծաղիկներով, ապա հարկավոր է մի փոքր գլիցերին ավելացնել ծաղկամանի մեջ: 0,5 լիտր ջրի համար 1 ճաշի գդալը բավարար կլինի: Այս հնարքը կարելի է անել մի քանի անգամ ՝ ջուրը փոխելով և ցողունները կտրելով:

Կաշվե կահույքի համար․

Կաշվե կահույքի տերերը քաջատեղյակ են, որ ժամանակի ընթացքում կարող են հայտնվել բծեր իրենց սիրելի բազմոցի վրա: Մակերեսը պահպանելու համար գլիցերինով թացացրեք բամբակյա կտոր: Այնուհետև մանրակրկիտ սրբեք կահույքը: Արդյունքը տեսնելու համար մի քանի անգամ կրկնեք այս ընթացակարգը:


Փափուկ զգեստներ․

Նկատե՞լ եք, որ սրբիչները, սպիտակեղենը և որոշ այլ իրեր լվանալուց հետո կարող են կոշտ դառնալ: Գլիցերինը կօգնի Ձեզ: Երբ շորերը դուրս եք բերում մեքենայից, դրանք նախ լցրեք գլիցերինի լուծույթի մեջ: Դա անելու համար խառնեք 3 լիտր ջուր և 1 թեյի գդալ գլիցերին: Թողեք իրերը կես ժամով, ապա դրանք տեղափոխեք ջրի և ամոնիակի լուծույթի մեջ: Պատրաստելը հեշտ է. Ավելացնել 1 թեյի գդալ ամոնիակ 1 լիտր ջրի մեջ: Լվացեք իրերը և չորացրեք։

Մաքուր պատուհաններ․

Դժբախտաբար, պատուհանները նույնպես փոշոտվում են: Այս խնդիրը լուծելու համար գլիցերինը և էթիլ սպիրտը խառնեք 1: 10-ի հարաբերակցությամբ: Կարող եք նաև ավելացնել ամոնիակ: Ստացվում է,գերազանց պատուհանների մաքրող միջոց: Ի դեպ, եթե գլիցերինով սրբեք բաժակները, ապա դրանց մեջ գոլորշի չի առաջանա:

Բույսերի սնուցում

Գլիցերինը անփոխարինելի միջոց է տնային բույսերի բոլոր սիրահարների համար: 10 լիտր ջուրը խառնեք արտադրանքի 100 մլ-ի հետ և ծաղիկները ջրեք ամեն օր կամ երկու օրը մեկ: Տերևները մաքրելու համար լուծույթ պատրաստելու համար 100 լ գլիցերինն ավելացրեք 1 լիտր ջրի մեջ:

Այժմ Դուք գիտեք, թե ինչպես կարելի է գլիցերինն օգտագործել մաքրման համար: Պարզվում է, որ այս միջոցն օգտագործվում է ոչ միայն արդյունաբերության և կոսմետոլոգիայի ոլորտում: Փորձառու տնային տնտեսուհիները կարող են օգուտ ստանալ ամեն ինչից: Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչպես այլ կերպ կարելի է գլիցերինն օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Գլիցերինը տան մաքրման համար։ Սա կհետաքրքրի փորձառու տնային տնտեսուհիներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->