>

Նրբահամ բիսկվիթ. այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել:

Բաղադրիչներ




Քոչարյանի զոհերը
  • շաքարավազ — 1 բաժակ
  • ալյուր — 1 բաժակ
  • ձու — 4 հատ
  • վանիլին — 1 տուփ

Պատրաստման եղանակ


Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։




Սպիտակուցները դանդաղ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։

Շարունակելով հարելը՝ ստացված պինդ զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք դեղնուցային զանգվածը։


Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։

Ստացված խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում ենք 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։


Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ջեռոցից հանում ու թողնում ենք, որ սառչի։

Բիսկվիթը պատրաստ է։

Այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->