>

Վարչապետը երկրով չի զբաղվում, դրա փոխարեն  սոցցանցերում է շատ ակտիվ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը՝ պահանջելով, որ իրենց թույլ տան մեկնել ռուսաստան։

«Ես այսքան  ժամանակ ապրում եմ Ռուսաստանում, բայց չգիտեմ՝ Պուտինի աղջիկների դեմքն ինչ ձև ա, իսկ Փաշինյանը երկրով չի զբաղվում, նրան միայն դա է հետաքրքիր, մենք էլ մե՞զ գցենք ֆեյսբուք, դիմենք Ռուսաստանին, մի անգամ դիմեցինք, արդեն հոգնել ենք»,- ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ  արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ռուսաստանաբնակ հայերը բողոքում են  փակ սահմանների դեմ, նրանք արդեն երկար ժամանակ է՝ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի և նրանք կարողանան մեկնել իրենց ընտանիքների մոտ:




Աղբյուր

Ոստիկանները Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների հետ, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, օգոստոսի 17-ին խուզարկություն են կատարել Վարդենիս քաղաքի տներից մեկում և օժանդակ շինություններում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին հակատանկային ձեռքի նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ռետինե մահակ և մոտ 250 տարբեր տրամաչափի փամփուշտ:

Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքը Արցախյան ազատամարտի տարիներին է բերել Քարվաճառից:


Հայտնաբերվածն առգրավվել է դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Այսքան ժամանակ ապրում եմ Ռուսաստանում, Պուտինի աղջիկների դեմքը չգիտեմ՝ ինչ ձև ա появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->