>

ՎԵՐՋ՝ Պատրաստվել է պետք բոլոր ուղություներով․ Արցախը Հայաստան է և դա չի քննարկվում: Կարդացեք ԱՎԵԼԻն

Աղբյուր

Ապրիլյան պատերազմը՝ «դամոկլյան սուր»․ ինչու շտապեց Սերժ Սարգսյանը

Այսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երկար սպասված ասուլիսը: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր մամուլի ասուլիս հրավիրել համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, մինչդեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշեց վերջին անգամ երկարաձգել արտակարգ դրությունը։ Ինչու Սերժ Սարգսյանը դրժեց լրագրողներին տված խոստումը և չսպասեց սեպտեմբերի երկրորդ կեսին։ Ինչը ստիպեց Սերժ Սարգսյանին վերանայել լրագրողներին տված խոստումը։ Ինչպես հայտնի է, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է լինելու հաջորդ ամիս՝ սեպտեմբերին, և Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի որոշել է առաջ անցնելով որոշ «ուղղումներ» կամ «հուշումներ» անել զեկույցը պատրաստող հեղինակներին՝ հարցը համարելով իր քաղաքական ապագայի համար ճակատագրական։




Քոչարյանի զոհերը

Փաստացի Սերժ Սարգսյանը դեռևս ապրիլի 16-ին հանձնաժողովի նիստին մասնակցելու առանց այդ էլ անսպասելի, անակնկալ և քաղաքական տիրույթում նկատելի շարժեր առաջացրած որոշումից հետո այս ասուլիսով իրադրությունն ու ինտրիգն ավելի է սրում: Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանը, խոսելով թեման փակելու հաստատակամության մասին, այդուհանդերձ ակնարկում է, որ կփակի այն՝ լայն կերպով բացելով մի շարք փակագծեր: Սերժ Սարգսյանի մամլո ասուլիս տալու հանգամանքն ըստ ամենայնի պայմանավորված է նրանով, որ Սարգսյանը գործընթացը դիտարկում է ամենևին ոչ լոկ հանձնաժողովի ձևաչափում՝ շատ լավ պատկերացնելով, որ այն, ինչ կատարվում է այդ ձևաչափում, ինֆորմացիոն հիմնավորումն է, իսկ գործընթացի քաղաքական, ներքին և անկասկած արտաքին քաղաքական համատեքստը շատ ավելի լայն է:

Քառօրյա պատերազմը բոլորիս ստիպեց արթնանալ նոր իրականության մեջ, որտեղ մենք հրաժեշտ տվեցինք հին միֆերին, պատկերացումներին՝ գուցե նույնիսկ չունենալով նոր տեսլական, նոր իրավիճակին համարժեք ընկալում:





Քառօրյա պատերազմն ինդիկատոր էր, որը մի կողմից՝ բացահայտեց մեր ռազմաքաղաքական էլիտայի անկարողությունն ու անտաղանդությունը, մարտունակ բանակի միֆը, մյուս կողմից՝ մեր հասարակության լավագույն որակները, ոչ ստանդարտ իրավիճակներում համախմբվելու և ռացիոնալ լուծումներ գտնելու կարողությունը, հայ զինվորի և սպայի հերոսությունը:

Քառօրյա պատերազմը ստիպեց նոր հայացքով դիտարկել պատերազմի և խաղաղության երկընտրանքը՝ բացահայտելով, որ մեր քաղաքական համակարգը դժբախտաբար չունի մշակված տեսլական ԼՂ խնդրի կարգավորման հարցում, նույնիսկ, այսպես կոչված, քննարկումների, բանավեճերի մակարդակում:

Քառօրյա պատերազմը բացահայտեց, որ առնվազն 1994-ից՝ զինադադարի հաստատումից հետո, զբաղված ենք եղել պետության գաղափարի, հաղթանակի արժեքի անխնա մսխմամբ՝ պատերազմից խուսափելով այն ավելի մոտեցելով մեր դռանը:

Կոռուպցիայի, ընտրական կեղծարարության վրա խարսխված իշխանությունը ոչ թե ինստիտուցիոնալիզացրել, պետության զարգացման առանցք էր դարձրել առաջին պատերազմի հաղթանակի էֆեկտը, այլ ըստ էության ապրել էր դրա հաշվին, անխնա ոչնչացրել էր այն քաղաքակրթական, քաղաքական, բարոյական տարածքը, որտեղ հնարավոր էր կառուցել ժամանակակից պետություն՝ համաշխարհային համատեքստին համահունչ համակարգով, քաղաքացու առանցքով: Պատահական չէ, որ Քառօրյա պատերազմում ունեցանք գործող պետական արատավոր մոդելի փլուզում, բայց քաղաքացիական ռացիոնալության, հերոսության դրսևորում:

Պատերազմի չորս օրերն սմբողջովին բացահայտեցին իշխանության համակարգի կոռուպցիոն, ըստ էության պետական մտածողության հետ չառերեսվող դեմքը, բայց, դժբախտաբար, նաև՝ քաղաքական լուծումների, այլընտրանքի, օրակարգերի, Նոր Հայաստանի բովանդակության բացակայությունը:


Մեր նահատակված զինվորների մահվան գնով հայկական զինված ուժերը կասեցրին հայկական պետականության դեմ կազմակերպված գրոհը, որ իրականացվում էր Ադրբեջանի ձեռքով, բայց Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հովանավորությամբ, որը Բաքվին միլիարդավոր դոլարների սպառազինություն հատկացնող թիվ մեկ գործընկերն էր: Միաժամանակ այդ գործընկերը մյուս ձեռքով գործնականում պարտադրում էր Հայաստանին անարժանապատիվ քաղաքական վարքագիծ՝ ըստ էության նաև ապահովելով նախապատրաստվող ագրեսիայի, այսպես ասած, քաղաքական թիկունքը:

Ապրիլյան քառօրյան հասունանում էր մի քանի տարի շարունակ՝ ցցուն գործընթացների և խայտառակ քաղաքական իրողությունների տեսքով, ինչպիսին էր նաև Հայաստանի ԵԱՏՄ բռնակցումը: Դա տեղի էր ունենում Հայաստանում Ռուսաստանի համար թե՛ ձեռնասուն իշխանության, թե՛, առավել ևս, ձեռնասուն ընդդիմության գործադրմամբ: Ընդ որում, այդ գործընթացի մասնակից, ներգրավված մի շարք ուժեր ու դերակատարներ այսօր էլ փորձ են անում, այսպես ասած, կայուն և զգալի տեղ ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչը թերևս պետք է լինի ապրիլյան քառօրյա պատերազմի կամ արցախյան երկրորդ պատերազմի կարևոր դասերից մեկը:

Տավուշյան մարտերը ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է կանխել երկրի դեմ արտաքին ագրեսիայի ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման ցանկացած փորձ: Միայն լեգիտիմ իշխանության առկայությունն ու համակարգային գանձագողության բացակայությունը բավարար եղան Հայաստանի ինքնիշխան դիմադրողունակության համալիր կարողության մասին խոսելու համար:

Այդ հարցում էական նշանակություն ունի այն, թե ինչպիսի արժեհամակարգի և մտածողության վրա է երկրի քաղաքական, ներքաղաքական կյանքը: Իսկ այդ հարցը Հայաստանում բաց է, ըստ այդմ՝ անվտանգության հարցը շարունակում է գերազանցապես լինել բանակի ուսին: Ու թեև այդ ուսը ներկայումս բավականին ամուր է արդիական սպառազինությամբ և կամքով, այդուհանդերձ անվտանգային կանխարգելիչ կարողությունների պետական և հանրային ինստիտուցիոնալ համաչափ բաշխվածությունը Հայաստանի համար կենսական կարևորության խնդիր է:



Պատահական չէ, որ պատերազմից ընդամենն ամիսներ անց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի արկածախնդրությունը, իսկ ուղիղ մեկ տարի հետո՝ հասարակության, ըստ էության, քաղաքական կապիտուլյացիայի ակտը: Սա մեր քաղաքական համակարգի անուղղակի արձագանքն էր Քառօրյա պատերազմին, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա կողմից «սպիտակ դրոշի» բարձրացումը նոր մարտահրավերների, խնդիրների լուծման գործընթացում: 2016-ի ապրիլին մեր հասարակությունը դրսևորեց հասունության, ռացիոնալության որակներ, որոնք, սակայն, թաղվեցին ՊՊԾ գնդի արկածախնդրության, խորհրդարանական ընտրությունների տասը հազար դրամների ճահճում:

Քառօրյա պատերազմը փոխեց մեր պատկերացումները դաշնակիցների և աշխարհի, միջազգային հարաբերությունների և հումանիզմի մասին: Ապրիլյան պատերազմը, մեծ իմաստով, Բաքվի ձեռքերով Մոսկվայի սանձազերծած պատերազմն էր Հայաստանի ու Արցախի դեմ: Միայն հայ զինվորի ու սպայի հերոսության շնորհիվ հնարավոր դարձավ կանխել ռուս-ադրբեջանական պլանի իրագործումը: Որոշակի հետևություններ արվեցին, ինչի արգասիքը թերևս դարձավ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը, սակայն, մեծ հաշվով, դասեր չքաղվեցին, որովհետև պատերազմից ընդամենն ամիսներ անց ռացիոնալ մտածողության ծիլերը ոչնչացվեցին ռուսական «Իսկանդերի» հայաստանյան «արշավանքով»:

Իհարկե, 2016-ի պատերազմում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր ռազմավարական խնդիրը՝ բավարարվելով տակտիկական նշանակություն ունեցող մի քանի բարձունքի գրավումով, մյուս կողմից՝ հայկական զինուժը Բաքվի ագրեսիան կասեցրեց մարդկային մեծ կորուստների գնով: 2016-ի Քառօրյա պատերազմը փակեց հին Հայաստանի էջը, բայց Նորի բացակայության վակուումը մեր այսօրվա իրականության մաս են դարձրել բոլոր այն արատները, սխալները, թերությունները, հանցավոր անտարբերությունը, որոնք չորս տարի առաջ պատերազմը մոտեցրին մեր դռանը:

Պատերազմից չորս տարի հետո մենք չենք սերտել դրա դասերը՝ օրակարգում թողնելով նոր պատերազմի ռիսկերը:

Հայաստանը մշտապես պետք է պատրաստել պատերազմի՝ պատրաստ պահելով պատերազմելու, որովհետև խաղաղությունն ապահովել կամ հնարավոր չէ, կամ հնարավոր է միայն այդ ճանապարհով, այդ տարբերակով, երբ Ադրբեջանը մշտապես կգիտակցի և կլինի վստահ, որ չի կարող պատերազմով լուծել որևէ հարց: Միայն այդ դեպքում Ադրբեջանը կմնա պատերազմելու իրական քայլերից զերծ, կմնա միայն առավելագույնը ագրեսիվ հռետորաբանության մեջ: Սակայն այստեղ բանն իհարկե միայն Ադրբեջանին զսպելը չէ, այլ նաև հակամարտության գործընթացում ներգրավված միջնորդների վարքագծի վրա ազդեցությունը: Հատկապես Ապրիլյան քառօրյայից հետո միջնորդները միասին և առանձին-առանձին հասկացան, որ Հայաստանը ունի նվազագույն անհրաժեշտ դիմադրողունակություն, երբ անգամ բավականին մեծ ռազմատեխնիկական առավելության դեպքում Բաքուն ռազմական ճանապարհով չի կարող լուծել որևէ էական հարց: Հայաստանի մշտական դիմադրողունակությունը, դրա անընդհատ կատարելագործումը կօգնի, որպեսզի միջնորդները մնան Բաքվին զսպելու դիրքում, անգամ, այսպես ասած, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը ապրիլից առաջ ինտենսիվ սնուցում էր Բաքվի ռազմատենչությունը և ագրեսիան: Ներկայումս Մոսկվան ստիպված է մերժել Բաքվի հայցերը՝ պատերազմի իրավունքի շուրջ գործակցությունը լայն ծավալով վերականգնելու առումով:

Իհարկե, այստեղ խնդիրը բավականին բազմաշերտ է, բայց բոլոր դեպքերում առանցքում Հայաստանի դիմադրողունակությունն է: Իսկ դա իհարկե չի նշանակում միայն ռազմատեխնիկական կարողությունների ընդլայնում: Դա նշանակում է նաև արտաքին դիվանագիտական դիվերսիֆիկացված կապեր, խորացող հարաբերություն ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, ինտենսիվ հարաբերություն Չինաստանի և Իրանի հետ: Ռուսաստանը չպետք է լինի Հայաստանի միակ ելքը, որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսելիս չմոռանա Հայաստանի շահի և անվտանգության մասին, Ռուսաստանը մշտապես պետք է աչքի առաջ ունենա, որ Հայաստանում ունի կորցնելու բան: Իսկ դա հնարավոր է, եթե պաշտպանունակության, պատերազմունակության խնդիրը Հայաստանի համար լինի կենսակերպ, որովհետև եթե այդ խնդիրն էլ միայն փաստաթղթերի տեսք չունենա, ապա այն պետք է ենթադրի լայն վերափոխումներ պետական, հասարակական հարթություններում, բոլոր՝ ոչ միայն պաշտպանության ուղղությամբ: Դա պետք է ենթադրի հասարակության ստեղծագործական ներուժի դրսևորման համար գրավիչ և ազատ միջավայրի ապահովում, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանում թե՛ կառավարման, թե՛ տնտեսության կառուցվածքային արդիականացում:

Ի վերջո, Հայաստանում պատերազմունակության կենսակերպային փիլիսոփայությունը ամենևին չպետք է ենթադրի պետության ռազմականացման շարունակվող աճ, թեև նկատելի ռազմականացվածությունը պատերազմող պետության դեպքում անխուսափելի է, քանի որ, ի վերջո, հենց դա է խաղաղության առանցքային ճանապարհը: Մյուս կողմից, սակայն, այստեղ անթույլատրելի է ռազմականի և քաղաքացիականի հակադրում, ինչի վտանգավոր դրսևորումներ, առնվազն քարոզչական տիրույթներում, նկատվում են, ընդ որում՝ երկսայրի դրսևորումներ: Այս տեսանկյունից պետք է կառուցվեն նաև քարոզչական առաջնահերթությունները, որոնք պետք է պայմանավորեն խաղաղության ապահովման համար պատերազմի պատրաստվելու կենսակերպի արդյունավետ փիլիսոփայությունը: Սակայն այս ամենում, իհարկե, հիմնարար նշանակություն կարող է և պետք է ունենա կառավարող «էլիտայի» կենսակերպը: Չի կարող ազգը ապրել պատերազմի մարտահրավերներով թելադրված կենսակերպով, իսկ «էլիտան»՝ պատերազմի մասին խոսել, սակայն ապրել այնպես, ինչպես իրենց թույլ չեն տալիս անգամ պատերազմներից մղոններով հեռու երկրների «էլիտաները»: Այս տեսանկյունից ինդիկատոր կենսակերպը հենց «էլիտայի» կենսակերպն է, շքեղության աստիճանը: Ինչպես ցույց տվեց Ապրիլյան քառօրյան, «էլիտայի» կենսակերպի շքեղության փայլից հակառակորդի տեսողությունն ամենևին չի կուրանում:

Դժվար է ասել՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցը և Սերժ Սարգսյանի ասուլիսը կարո՞ղ են փակել թեման, թե՞ ոչ, կամ բացել նոր թեմաներ: Առավել ևս, որ խորքային առումով իհարկե հնարավոր չէ ապրիլյանի թեման փակել՝ չբացելով տեղի ունեցածը իր ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական ամբողջ ընդգրկումով:

Сообщение ՎԵՐՋ՝ Պատրաստվել է պետք բոլոր ուղություներով․ Արցախը Հայաստան է և դա չի քննարկվում появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->