Մի կողմից 50 թիվը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու գլխում, մյուս կողմից էլ 50-ում նման տեսք ունենալ ու շարունակել ակտիվ գործունեությունը միայն ոգևորում է: Երևի մոտ 8-9 տարեկան էի, երբ առաջին անգամ Նունեին տեսա հեռուստացույցով:

ԱՅՈ հեռուստաշոուի ընթացքում նա երգում էր ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ…..շատ լավ հիշում եմ այդ հոլովակը, նա սպիտակ զգեստով էր ու այդ տարիների ամենամեծ հայտնություններից:

Ամեն շաբաթ այդ հեռուստաշրագրում Նունեն սպասված հյուր էր ու երգում էր մի նոր երգ: Մի անգամ նա կատարեց Ուիթնի Հյուսթոնի All the man that I need հիթը, որից հետո ես սկսեցի լսել Հյուսթն, գտել եմ այդ հոլովակը, դիտեք:
Քոչարյանի զոհերը

Երբ սկսեցի ինքս աշխատել այս ոլորտում, առաջին իսկ հնարավորության դեպքում հրավիրեցի նախագծերումս Նունե Եսայանին՝ վերջապես անձամբ նրա հետ ծանոթանալու համար: Այս լուսանկարը 2004 թ.-ին է արված, իմ ռադիոշոուի ընթացքում: Այս 15 տարիների ընթացքում շատ ու շատ նախագծերում հանդիպել եմ Նունեին, նկարահանել նրան, ներկա եղել մի շարք պրեմիերաների, երեկոների…

ու կարող եմ ասել, որ մեր շոու-բիզնեսում կան եզակի դեմքեր, ովքեր ադեկվատ են, հարգանքով, պրոֆեսիոնալ, ու Նունեն հենց այդ քիչ թվով անձանցից մեկն է: Իհարկե Նունե Եսայանի մասին կարելի է շաաաաատ երկար հոդված գրել, հիշել նրա տասնյակ մեգահիթերը, ալբոմները, շրջագայությունները, ձեռքբերումները,

բայց կարծում եմ դեռ հարմար առիթ կլինի նման ծավալուն անդրադարձի համար: Պարզապես շնորհավորենք մեր սիրելի երգչուհու ծննդյան տոնն ու սպասենք նոր հրաշալի երգերի նրա կողմից: Ավելին
ՀՔԱՎ։ «Ամիկուս կուրիե» (amicus curiae) ինստիտուտն՝ արդար դատաքննության իրավունքի ապահովման և զարգացման գործիք
2020 թ. հունիսի 18-ից հուլիսի 16-ը ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական թիմի անդամները մասնակցել են Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված դասընթացին՝ նվիրված «Ամիկուս Կուրիե» ինստիտուտի կարևորությանն ու ներդրմանը:

«Ամիկուս կուրիե» (amicus curiae) ձևակերպումը, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «դատարանի ընկեր», ժամանակակից արդարադատության համակարգ է մտել հռոմեական իրավունքից: «Դատարանի ընկերն» իրավունք ունի ներկայացնելու իր կարծիքը դատարանին:
«Ամիկուս Կուրիեի ինստիտուտ. տեսությունից՝ պրակտիկա» դասընթացի 1-ին փուլում մասնակիցները ծանոթացել են «Ամիկուս կուրիե» ինստիտուտի պատմությանն ու զարգացմանը: Ներկայացվել են Ամիկուս Կուրիեի կիրառման ժամանակակից հնարավորությունները իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության, նաև ավելի լայն՝ հանրային շահերի պաշտպանության ոլորտներում՝ Լեհաստանի, ՌԴ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների օրինակով, ինչպես նաև՝ ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում:
Դասընթացը համատեղ իրականացրեցին Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի փորձագետներն ու ՀՔԱՎ գրասենյակը: Դասընթացավարներն էին իրավաբանական գիտությունների թեկնածու, մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Ալեքսանդրա Իվանովսկան և իրավաբան-փորձագետ Օլգա Սալոմատովան՝ Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամից: Կորոնավիրուսի համավարակով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ծավալուն այս դասընթացն անցկացվեց վեբինարների ձևաչափով:
Դասընթացավարները մասնակիցների հետ քննարկել են «ամիկուս կուրիեի» կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները Հայաստանում՝ մասնակիցներին նախապատրաստելով դասընթացի 2-րդ՝ «Ամիկուս կուրիե կարծիքի նախապատրաստում» փուլին, որի ընթացքում արդեն նրանք կմշակեն և կպատրաստեն նմանատիպ փաստաթղթեր:
ՀՔԱՎ գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանն ասում է, որ կազմակերպությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում աշխատակազմի կարողությունների զարգացումը, կարևորում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի թարմացումն ու նոր գործիքների ներդրումը: Այս դասընթացը հիմնականում ուղղված էր կազմակերպության իրավաբանական թիմի կարողությունների զարգացմանը և Հայաստանում «Ամիկուս կուրիե» ինստիտուտի ներդրմանն աջակցելուն:
««Ամիկուս կուրիեն»՝ նամակ դատարանի ընկերոջ կողմից, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է: Այն ոլորտի փորձագետների կարծիք-վերլուծությունն է՝ դատարանում քննվող այս կամ այն գործի վերաբերյալ: Այդ փաստաթուղթը միտված է դատարանի ուշադրությունը գործին առնչվող կարևոր օրենսդրական կամ պրակտիկայի խնդիրներին հրավիրելուն, որոնց արժե ուշադրություն դարձնել՝ վճիռ կայացնելիս: Իմ կարծիքով, սա այն գործիքներից է, որ կարող է նպաստել արդարադատության առողջացմանը, արդյունավետ կիրառման դեպքում՝ նաև դատական սխալները նվազագույնի հասցնելուն: Մինչև տարեվերջ պլանավորում ենք տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում և «ամիկուս կուրիե» ներկայացնել դատարան կոնկրետ գործերով»:
Сообщение Տեսեք՝ ինչ են արել Ռիտա Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն՝ Նունե Եսայանի 50 ամյակին появились сначала на Mediatime.am.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն