>

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 


Econews.am-ը օրերս ստացել է ահազանգ այն մասին, որ քաղաքացին ցանկանում է զուգավորել վայրի գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանը այս մասին հրապարակային հայտնել է համացանցում՝ գրելով․ «ինձ մի հատ էգ հասկիի ձագ առաջարկեք ես էլ ձեզ հասկիի ու գայլի ձագ կտամ․ Ասեմ որ ավելի շատ հետաքրքիր ձագ ա դուրս գալիս գայլիի ու հասկիի զույգավորումից»։ 







Քոչարյանի զոհերը

Ալեք Ղարիբյանը նաև բեռնել է տեսանյութ, որտեղ վանդակում բանտարկված ոռնացող գայլի ձագ է։  Ընդգծենք, որ քաղաքացին ոչ միայն անազատ պայմաններում վայրի կենդանի է պահում, այլև ցանկանում է իրականացնել միջտեսակային խաչասերում։  «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:   


Վերոնշյալը կարող է դիտարկվել նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։  Բեռնված տեսանյութն ու մեկնաբանությունն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների մտահոգություն և դժգոհությունը, ինչից հետո Ալեք Ղարիբյանը հեռացրել է այն։   

Աղբյուրը՝ EcoNews.am։


https://www.facebook.com/watch/?v=319001605825869

Сообщение Ահազանգ․ Գայլի ձագը՝ բանտարկության մեջ, քաղաքացին զուգավորում է գայլին և շանը ՏԵՍԱՆՅՈՒԹ появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->