>

ԱԺ նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանին վաղը կանչել են Հատուկ Քննչական ծառայություն:  Համապատասխան հրավերը կառույցի կողմից  Ռուբինյանին եղել է այսօր:


Կարապետ Ռուբինյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե իրեն ՀՔԾ են կանչել որպես ականատես՝ վկայություն տալու:







Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում էին սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ:


Սակայն նույն թվականի դեկտեմբերին մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ դադարեցվել էր քրեական հետապնդումը հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների նկատմամբ:


Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->