>

Ֆելիքս Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Սերժ Սարգսյանի, օգոստոսի տասնիննի հարցազրույցի առնչությամբ: Նախ պետք է նշել, որ հատկապես Սերժ Սարգսյանի օրոք շարունակ հայտարարվել է՝ ՛՛Ադր բեջ անական կողմի բոլոր զինաշարժերը մեզ տեսանելի են ու վերահսկվում են՛՛: Այժմ նա ասում է՝ ՛՛Ադրբեջանցիները հա րձ ակվել են հանկարծակի, մենք չենք իմացել, հետախուզությունը թերացել է՛՛: Այսինքն, հակառակորդը պետք է տեղյա՞կ պահեր… Սա երկիր ղեկավ արածի խո՞սք է…




Քոչարյանի զոհերը

Մի շարք անգամներ ցուցադրվել են Ապրիլյան պատերազմի որոշ էական դրվագներ, որտեղ զինվորները խրամատներում տագնապում էին, թե գալիս են, անընդհատ գալիս են, շատ են… Կադրերից կռահելի էր, որ հակառակորդի զինվորները մեր խրամատներից 100-120 մետրի վրա են ու գալիս էին ու գալիս, իսկ ռազմական անհրաժեշտ և ոչ մի հակագործողություն: Եթե պարոն Սերժ Սարգսյանի դ ատողությանը անհասու է, ապա կխնդրեի բարձրաստիճան որևէ զինվորական պարզաբաներ, թե մարտավարության ո՞ր կանոններն են




պարտադրում, թշնամուն կր ակով տարածության վրա պահելու փոխարեն, թույլ տալ թափանցել սեփական խրամատներ… Այժմ, պարոն Սարգսյան, որտե՞ղ է ձեր ՄԵԾ սուտը՝ ՛՛Տեսանելի և վերահսկելիու՞մ՛՛, թե՞ ՛՛Սահմանների պաշտպանությունում՛՛… Հատկանշական է, որ մենք ունեցանք հարյուրից ավելի զինվորների կորուստ, բայց որևէ գեներալի կամ բարձրաստիճան սպայի ՛՛եղունգ չքերծվեց՛՛: Արդյո՞ք նրանք եղել են զինվորի կողքին, խրախուսել նրան (ադրբեջանական գեներալը վերջերս զո հվեց խրամատում):

Պարոն Սարգսյան, ձեր բանակ թալանող, տռզած գեներալները, ընդհանրապես, երևանյան խաղատներում եւ ճոխ ու շքեղ վայելումների մեջ են գտնվել մշտապես, թե ինչ միջոցներով, դուք լավ գիտեք: Սերժ Սարգսյանը միտք արտահայտեց, թե սահմանին տեսասարքեր չեն եղել: ՍՈՒՏ է, տեսասարքեր ՛՛եղել են՛՛, ուղղակի նրանց համար ՎՃԱՐՎԱԾ չի եղել… Պարոն Սարգսյան, այժմ վերցրեք թուղթ եւ մատիտ ու հաշվեք՝ Ձեր հարազատ եղբոր ու գլխավոր թիկնապահի մոտ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ, երկրից թալանած ՏԱՍՆՅԱԿ


ՄԻԼԻՈՆ դոլարները որքա՞ն տեսասարքերի կբավականացնեին: Լավ, ձեր դատողությունն ու բարոյականությունը ո՞րտեղ է, որ խոսելիս, չեք մտածում նման հարցերի առջև հայտնվելու վերաբերյալ: Պարոն Սարգսյան, դուք, ձեր գեներալները, ձեր շրջապատի բոլոր պատասխանատուները զբաղված եք եղել ԹԱԼԱՆՈՎ: Եթե դուք մի քանի անգամ հայտնվել եք խրամատներում եւ զինվորի հետ, խաշած ձավարի նրա սեղանին, այդ արել եք զուտ նկարվելու համար, վկայությունը՝ իրականությունն ու իրադարձություններն են:

Պարոն Սարգսյան, երեկ դուք ապացուցեցիք, որ անհարմարի զգացողությունը օտար է ձեզ, որ դուք ձեր շուրջ ստեղծված բազում եւ բազում վարկաբեկիչ իրողությունները, փաստերը, ժողովրդի փնովումները, վիրավորանքները… կարող եք այլաբարո զանց անել և ելնել ՛՛հարցազրույցի՛՛, որ փաստերը աղավաղելով բարձրացնեք զայրույթի եւ ատելության նոր ալիք: Դուք կր կին վիրավորեցիք մի ամբողջ ժողովրդի: Ավելին

Աղբյուր


Մանկապարտեզներում երեկ ժողով է եղել. ինչ են հրահանգել դաստիարակներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում եւ այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները:

Մեր տեղեկություններով, արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: Այսինքն, մեկ ծնողի աշխատելու եւ խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաեւ շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձեւավորել: Հավելենք, որ Պարետի նոր որոշման համաձայն, խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա»:

Сообщение Ֆելիքս Մելիքսեթյանի դիպուկ և կոպիտ անդրադարձը Սերժ Սարգսյանին появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->