>

Քչերին հայտնի փաստ է, որ 2000 թվականին դեռ 20-ամյա «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել է հայ գործարար Գրիգոր Սերոբյանի վարձույթով մեքենաների գովազդում:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը վերհիշել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը, ինչու է տարիներ շարունակ լռել այդ մասին և տրամադրել է արխիվային լուսանկարներ:

«Այդ տարի մեկնել էի Միացյալ Նահանգներ: Մայրիկիս ծանոթները գիտեին դրա մասին, կապվեցին ինձ հետ ու առաջարկեցին Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել իրենց գովազդային ֆոտոշարքում։

Պարզվեց` նրանց ընկերությունը երկար տարիներ մեքենա է տրամադրել Մայքլ Ջեքսոնին, ղեկավարները լավ հարաբերությունների մեջ էին  աստղի հետ:




Քոչարյանի զոհերը

Չնայած դրան` երկար ժամանակ համոզել էին, որ նկարահանվի գովազդային ֆոտոշարքում, քանի որ Ջեքսոնը մեկ անգամ էր նկարահանվել գովազդում»,-ասաց Գոհարը:





Նրա խոսքով` սկզբում գովազդի միտքն այն էր, որ հոլիվուդյան աստղին սպասարկում է բարձրահասակ մոդել, նա է վարորդը: Բայց երբ Մայքլ Ջեքսոնը տեսել է Գոհարին, բարդութավորվել է հասակից։

«Որոշեցին փոխել գովազդի միտքը` ես նստեցի մեքենայի մեջ, իսկ նա ինձ օգնեց մեքենայից դուրս գալ: Նկարահանումները տևեցին մոտ 3 ժամ: Ափսոս, այդ ժամանակ մի փոքր վատ էի տիրապետում անգլերենին, բայց մի քանի բան կարողացանք խոսել: Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է, զարմացավ, երբ իմացավ` ինքս եմ արել:

Այդ օրը ձեռնոցով չէր, ակնոց էր կրում, որի տակից երևում էին նրա կապույտով ներկված աչքերը, մի փոքր կախված մաշկը։ Իմ տպավորությամբ` շատ բարդութավորված էր, խեղճ էր,-ասաց նա և հավելեց, որ Ջեքսոնն այնպես էր քայլում, կարծես ոտքերը հատակին չդիպչեին:

-Երաժշտություն էին միացրել ու նա անընդհատ ինչ-որ պարային շարժումներ էր անում»:


Գոհարն ընդգծեց, որ երբ պատմել է, շատերը չեն հավատացել, որ դա իրական Ջեքսոնն է եղել.

«Ասում էին, թե ես չեմ իմացել, որ կեղծ է եղել: Երկար տարիներ լռեցի, որ խենթի տպավորություն չթողնեմ: Հետո Հովհաննես Ազոյանը հաղորդման շրջանակներում եկավ իմ տուն ու խոսքի մեջ ասաց, որ Գրիգորն իրեն պատմել է պատմությունը, դրանից հետո որոշեցի խոսել:

Թե՛ համացանցում, թե՛ Գրիգոր Սերոբյանի արխիվում կան ապացույցներ, որ դա հենց Ջեքսոնն է եղել, ոչ թե նրա նմանակը»:

Նա նշեց, որ Գրիգոր Սերոբյանը 2005 թվականին Հայաստան է հրավիրել Ջեքսոնի եղբորը` Ջերմեյն Ջեքսոնին և նրա կնոջը` Հալիմա Ռաշիդին:


Մոտ մեկ շաբաթ նրանք Հայաստանում են մնացել։ Ըստ Գոհարի` իրեն անմիջական պատմություններ են պատմել իրենց ընտանիքի, Մայքլ Ջեքսոնի մասին, որոնք չի կարող հանրայնացնել:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչո՞ւ են հիշողությունները հիմա արթնացել, Գոհարն ասաց.

«Արդեն մի քանի ամիս է` ավագ դուստրս` Մելինեն, Մայքլ Ջեքսոնի երկրպագուն է, ամբողջ օրը լսում է նրա երգերը,  ես չեմ ուղղորդել նրան, ինքն է գտել ու լսում: Երբ իմացավ, որ նկարահանվել եմ Ջեքսոնի հետ, բռնել նրա ձեռքը, ապշել էր, չէր հավատում:

Ցույց տվեցի լուսանկարները, դա նրա համար մեծ բան է: Ինքս էլ Ջեքսոնի երկրպագուն եմ եղել, բայց այդ օրը շատ ադեկվատ եմ պահել ինձ»:

Զրույցի վերջում Գոհարն ավելացրեց, որ միշտ հետևել է Մայքլ Ջեքսոնի կյանքին ու մահվան լուրն իմանալիս մեծ ցավ է զգացել:

Իսկ ահա նրա աղջիկը` Մելինեն, պնդում է` Ջեքսոնը չի մահացել, նա հավերժ է:

Աղբյուր՝ Life.tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->