>

Այսօր Արմավիրի մարզում ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։     Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, որը տեղում մահացել է։ Տեղում քննչական աշխատանքներ են կատարվել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։




Քոչարյանի զոհերը

Աղբյուր




կարդացեք նաև

Եվրամիությունը չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների՝ իշխանություննեի հայտարարած արդյունքները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բելառուսի հարցով հրավիրված արտահերթ գագաթնաժողովի ավարտին:


Բացի այդ, Բրյուսելը պատժամիջոցներ կսահմանի «երկրում տեղի ունեցող բռնության և ընտրություններում կեղծարարությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ», և չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Միշելը Մինսկին կոչ է արել ոչ բռնի ելք գտնել ստեղծված ճգնաժամից և վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է «ուղեկցել իշխանության խաղաղ անցումը»:

Հայտարարվել է նաև «բելառուս ժողովրդի համար» 53 մլն եվրոյի հատկացման մասին:


Նմանօրինակ հայտարարությամբ գագաթնաժողովի ավարտին հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ «Բելառուսն ինքնուրույն պետք է գտնի իր ուղին, և դա պետք է տեղի ունենա երկրի ներսում երկխոսության արդյունքում»:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույց անցկացնել իր հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում երկրի խոշոր քաղաքներում: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսը:

Сообщение Ողբերգություն Հայաստանում. Հայրը անզգուշությամբ դարձել է անչափահաս երեխայի մահվան պատճառ (լուսանկարներ) появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->