>

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց  է հրապարակել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:  

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին’ մեկ անձի ուղեկցությամբ:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:  




Քոչարյանի զոհերը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:  




Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

  Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

Աղբյուր


Կարդացեք Նաև

Բելառուսի մշակույթի նախկին նախարար, ընդդիմության կողմն անցած ու Համակարգող խորհրդի կազմում ընդգրկված Պավել Լատուշկոյի տան պատերին կարմիր ներկ են լցրել, իսկ դարպասի վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ նկարել, գրում է meduza.io-ն։

Tut.by-ի հետ զրույցում Լատուշկոն պատմել է, որ տան լուսանկարներն իրեն փոխանցել են ընկերները. ինքն արդեն մի քանի օր է՝ այնտեղ չի գիշերում։ Լատուշկոն հավելել է, որ սպառնալիքներ է ստանում այն մարդկանցից, որոնք հղում են անում հատուկ ծառայությունների հետ կապերին։ Բացի այդ, նրան առաջարկում են շտապ լքել Բելառուսը։ Նրա փոխանցմամբ՝ նմանատիպ առաջարկ վերջին անգամ ստացել է երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ին։

«Ինձ զգուշացրել են «ընդունված» որոշման մասին, այն է՝ ինձ ձերբակալել կոշտ ձևով՝ առավելագույն բռնության կիրառմամբ»,-հայտնել է նա՝ հավելելով, որ իրեն առաջարկել են չարտերային չվերթ, որպեսզի անմիջապես լքի երկիրը և չմիանա Համակարգող խորհրդին։


Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ մեկնել Բելառուսից, բայց արտասահման է ուղարկել իր հարազատներին։

Պավել Լատուշկոն Բելառուսի մշակույթի նախարարն է եղել 2009-2012 թվականներին։ Օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նա աջակցություն է հայտնել ցուցարարներին, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ:

Ավելի վաղ Բելառուսի ընդդիմությունը հրապարակել էր, այսպես կոչված, իշխանության փոխանցման հարցով Համակարգող խորհրդի նախնական կազմը: Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Նրանց թվում են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ինչպես նաև ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և մյուս ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի անդամները, մի շարք լրագրողներ, գործարարներ և հասարակական գործիչներ:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Сообщение Դասամիջոցներին աշակերտները չեն լքում դասասենյակը, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է․ ուղեցույց դպրոցների համար появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->