>

Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Գրառումը՝ ստորև.

«Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Կապիտան Սանամյանը  հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:




Քոչարյանի զոհերը

Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:






Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Կենսագրություն

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ  առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:

Ամուսնացած է. ունի երկու երեխա:

2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։


Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Աղբյուր

կարդացեք նաև



Եվրամիությունը չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների՝ իշխանություննեի հայտարարած արդյունքները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բելառուսի հարցով հրավիրված արտահերթ գագաթնաժողովի ավարտին:

Բացի այդ, Բրյուսելը պատժամիջոցներ կսահմանի «երկրում տեղի ունեցող բռնության և ընտրություններում կեղծարարությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ», և չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Միշելը Մինսկին կոչ է արել ոչ բռնի ելք գտնել ստեղծված ճգնաժամից և վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է «ուղեկցել իշխանության խաղաղ անցումը»:

Հայտարարվել է նաև «բելառուս ժողովրդի համար» 53 մլն եվրոյի հատկացման մասին:

Նմանօրինակ հայտարարությամբ գագաթնաժողովի ավարտին հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ «Բելառուսն ինքնուրույն պետք է գտնի իր ուղին, և դա պետք է տեղի ունենա երկրի ներսում երկխոսության արդյունքում»:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույց անցկացնել իր հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում երկրի խոշոր քաղաքներում: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսը:

Сообщение Չխնայելով սեփական կյանքը` ազգային հերոսի կոչում ստացած կապիտան Ռ. Սանամյանը հետախուզմամբ հայթայթել է արժեքավոր փաստաթղթեր…..ՊՆ խոսնակ появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->