>

Այսօր Արմավիրի մարզում ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։




Քոչարյանի զոհերը

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, որը տեղում մահացել է։





Տեղում քննչական աշխատանքներ են կատարվել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։

Աղբյուր


ԼՈՒՐԵՐ 14.00 |Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի. Փաշինյան | «Ազատություն» TV | 21.08.2020

ԼՈՒՐԵՐ 14.00 |Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի. Փաշինյան | «Ազատություն» TV | 21.08.2020

Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 21 августа 2020 г.

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներն նվիրված մամուլի ասուլիսում:



«Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել Է նա:Реклама 13

Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք Է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Сообщение Հայրը «ԳԱԶ-3129»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս տեղում մահացել է появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->