>

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, նրա եղբորն ու հորը դանակահարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը,  երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:




Քոչարյանի զոհերը

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Աղբյուրը

Կարդացեք նաև

Անանուխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք թույլ են տալիս այն օգտագործել տարբեր նպատակներով: Fithacker.ru-ն ներկայացրել է բույսի մի քանի առավելություն:

Ջղակծկումներ որովայնում: Անանուխն օգնում է հանգստացնել նյութափոխանակության տրակտի մկանները, ազատվել սպազմից: Երբ այս խնդիրն անհանգստացնում է ձեզ, մի բաժակ անանուխով և կիտրոնով թեյ խմեք:


Վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Անանուխը հակաբակտերիալ հատկություններ ունի, և դրա ներառումը սննդակարգ օրգանիզմին կօգնի պայքարել սնկային և այլ վարակների դեմ:

Հանգստացնող սկրաբ՝ ոտքերի համար: Անանուխը մենթոլ է պարունակում, որն օգնում է հանգստացնել ոտքերը: Անանուխի մանր կտրած տերևները խառնեք ծովի աղի, ձիթապտղի յուղի հետ, քսեք ոտքերին, լվացեք ջրով:

Օգնում է թեթևացնել գլխացավը: Գլխացավի պատճառը կարող են նաև մկանների ջղակծկումները լինել: Այդ դեպքում անանուխով տաք թեյը կօգնի թեթևացնել գլխացավը:


Քթի փակվածության դեպքում: Անանուխով ինհալացիան կարող է օգնել ազատվել այս խնդրից:

Պայքար սթրեսի դեմ: Անանուխը հանգստացնող ազդեցություն ունի, կարող է օգնել պայքարել սթրեսի, տագնապի դեմ:

Համեմեք աղցանը: Անանուխի մի քանի տերև ավելացրեք աղցաններին: Համն իսկապես կգոհացնի ձեզ:

Կոսմետիկ միջոց: Անանուխի եթերային յուղը կարող եք ավելացնել կրեմներին, շամպուններին:

Անանուխով սառույց: Անանուխի տերևներով սառույց պատրաստեք: Դրանք կարող եք օգտագործել ըմպելիքի հետ, թարմություն հաղորդել դրան:

Թարմացրեք շնչառությունը: Անանուխի յուղը խառնեք կերակրի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ: Կստացվի տան պայմաններում պատրաստված մածուկ, որը կսպիտակեցնի ատամները, կթարմացնի շնչառությունը: Շաբաթվա ընթացքում կարելի է օգտագործել առավելագույնը մեկ անգամ:

Сообщение 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրողին, նրա եղբորն ու հորը դանակահարելու համար появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->