>

2020 թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 261 հոդված, որոնցից 88-ը եղել է բացասական, 173-ը՝ չեզոք։ Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Մամուլը գրում է, որ 2018թ. աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլ հայտնվել է մեղադրյալի աթոռին:




Քոչարյանի զոհերը

Ըստ հրապարակումների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։


Պատճառն այն էր, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։





Լրատվանիջոցները գրում են նաև. «Արսեն Թորոսյանի կնոջ պետպատվերն ավելացել է 5 անգամ ամուսնուն նախարար նշանակելուց հետո, ձեր իսկ խորհրդական Արշակ Կարապետյանի կնոջ ղեկավարած կազմակերպությունը, նույնպես հեղափոխությունից հետո, հեղափոխական արագությամբ շահում է պետական տենդերները: Դա դեռ նույն բյուջեի փողերն են, ու դա դեռևս կոչվում է կոռուպցիա»։

Լրատվամիջոցները շարունակում են հրապարակել իշխանության ներկայացուցիչների թանկարժեք շարժական եւ անշարժ գույքի ձեռքբերումները. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողության «Մերսեդես» է գնել և աշխատանքի է գնում թանկարժեք մեքենայով։ Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սմբատյանը այդ առիթով անգամ սեղան է գցել, խնջույքին մասնակցել է նաև նախարարը»:

Ըստ մամուլի՝ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Սմբատյանը չի ունեցել շարժական և անշարժ գույք։

Նրա դրամական միջոցները կազմել են 4,000 դոլար, 6 մլն դրամ, 1,800 եվրո և 50,000 ռուբլի։ Թե ինչպես է նման համեստ կարողություն հայտարագրած պաշտոնյան, պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց 30.000 դոլարանոց մեքենա գնել, անհասկանալի է։

Ըստ մամուլի տարբեր հրապարակումների` Արսեն Թորոսյանը շարունակում է քննադատվել կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների համար։


«Մեդիա պաշտպան»

Աղբյուրը

Կարդացեք նաև

Անանուխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք թույլ են տալիս այն օգտագործել տարբեր նպատակներով: Fithacker.ru-ն ներկայացրել է բույսի մի քանի առավելություն:

Ջղակծկումներ որովայնում: Անանուխն օգնում է հանգստացնել նյութափոխանակության տրակտի մկանները, ազատվել սպազմից: Երբ այս խնդիրն անհանգստացնում է ձեզ, մի բաժակ անանուխով և կիտրոնով թեյ խմեք:

Վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Անանուխը հակաբակտերիալ հատկություններ ունի, և դրա ներառումը սննդակարգ օրգանիզմին կօգնի պայքարել սնկային և այլ վարակների դեմ:



Հանգստացնող սկրաբ՝ ոտքերի համար: Անանուխը մենթոլ է պարունակում, որն օգնում է հանգստացնել ոտքերը: Անանուխի մանր կտրած տերևները խառնեք ծովի աղի, ձիթապտղի յուղի հետ, քսեք ոտքերին, լվացեք ջրով:

Օգնում է թեթևացնել գլխացավը: Գլխացավի պատճառը կարող են նաև մկանների ջղակծկումները լինել: Այդ դեպքում անանուխով տաք թեյը կօգնի թեթևացնել գլխացավը:

Քթի փակվածության դեպքում: Անանուխով ինհալացիան կարող է օգնել ազատվել այս խնդրից:

Պայքար սթրեսի դեմ: Անանուխը հանգստացնող ազդեցություն ունի, կարող է օգնել պայքարել սթրեսի, տագնապի դեմ:

Համեմեք աղցանը: Անանուխի մի քանի տերև ավելացրեք աղցաններին: Համն իսկապես կգոհացնի ձեզ:

Կոսմետիկ միջոց: Անանուխի եթերային յուղը կարող եք ավելացնել կրեմներին, շամպուններին:

Անանուխով սառույց: Անանուխի տերևներով սառույց պատրաստեք: Դրանք կարող եք օգտագործել ըմպելիքի հետ, թարմություն հաղորդել դրան:

Թարմացրեք շնչառությունը: Անանուխի յուղը խառնեք կերակրի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ: Կստացվի տան պայմաններում պատրաստված մածուկ, որը կսպիտակեցնի ատամները, կթարմացնի շնչառությունը: Շաբաթվա ընթացքում կարելի է օգտագործել առավելագույնը մեկ անգամ:

Сообщение Արսեն Թորոսյանը շարունակում է քննադատվել կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների համար появились сначала на Mediatime.am.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->